Օֆելիա Գրիգորյան

Օֆելիա Գրիգորյան

Այլ դրամաշնորհառու

2017

Հետազոտական դրամաշնորհ՝ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում

Օֆելիա Գրիգորյանը ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան («Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն» մագիստրոսական ծրագիր): Ներկայումս նույն ֆակուլտետի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի ասպիրանտ է: 2013-15 թթ.-ին եղել է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ «Լոկալ ինքնությունները քաղաք Երևանում» ծրագրի գիտաշխատող: ԵՊՀ ուսանողների համար նախատեսված ՀՌԿԿ – Հայաստանի կրթաթոշակակիր է: Ուսումնառության տարիներին եղել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահը, ապա՝ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահի տեղակալը: Մասնակցել է 9 գիտաժողովների, 5 գիտական հոդվածների հեղինակ և 1 կոլեկտիվ մենագրության համահեղինակ է: Մասնագիտական հետաքրքրություններն ընդգրկում են սոցիոլինգվիստիկա գիտակարգի, կրթության սոցիոլոգիայի, քաղաքի սոցիոլոգիայի, ինքնության հիմնահարցերի ուսումնասիրության տիրույթները:
«Արջի
ծառայությո՞ւն». թաղային հեղինակությունների վերաբերյալ հանրային ընկալումների դերը քաղաքացիական մասնակցությունում: Օֆելիա Գրիգորյան