Անժելա Ղալամդարյանն ի սկզբանե միացել է ՀՌԿԿ-Հայաստանի թիմին 2022 թվականի հոկտեմբերին՝ որպես քանակական հետազոտությունների ծրագրի օգնական։ Ներկայումս Անժելան զբաղեցնում է հիմնադրամի խառը մեթոդներով հետազոտական ծրագրերի բաժնում ավագ օգնականի պաշտոնը։ Անժելայի ներկայիս պարտականությունների մեջ են մտնում դաշտային աշխատանքների իրականացման և համակարգման վերահսկումը, հետազոտական տվյալների կառավարումը, տեխնիկական և վերլուծական զեկույցների կազմումը և փորձնակների ու օգնականների հետ աշխատանքների համակարգումը:
Անժելան 2018 թվականին ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատը, ապա 2020 թվականին ձեռք բերել սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանության մագիստրոսի աստիճան նույն ֆակուլտետում։ Նա ավարտել է իր ասպիրանտական ուսումը ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնում և այժմ գտնվում է ատենախոսության մշակման և պաշտպանության փուլում։ Նրա թեկնածուական աշխատանքը վերաբերում է խոշորացված համայնքներում սոցիալական վստահության ու ներառականության սոցիոլոգիական առումների ուսումնասիրությանը։
Հեղինակելով մոտ տասնյակ հետազոտական հրապարակումներ տարբեր գիտական ամսագրերում, ինչպես նաև հետազոտական և վերլուծական զեկույցներ և գրքի բաժիններ՝ Անժելայի հիմնական հետազոտական հետաքրքրությունները ներառում են տեղի ինքնությունը, սոցիալական վստահությունը, սոցիալական ներառումը, միջխմբային-ենթաէթնիկ հարաբերությունները և հետազոտական մեթոդաբանությունները։
Անժելան ունի 10 տարուց ավելի փորձ ինչպես ակադեմիական, այնպես էլ կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների ոլորտում։ Անժելան նաև դասավանդում է «Տնտեսական սոցիոլոգիա» և «Սոցիոլոգիական վերլուծությունների մեթոդաբանություն և պրակտիկում» առարկաները ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Նա գերազանց տիրապետում է հայերենին, ունի անգլերենի և ռուսերենի լավ իմացություն, վրացերենի՝ առօրյա խոսակցական իմացություն։
- 
			 
			
			  
2024 - առ այսօր
հետազոտական ծրագրերի ավագ օգնական
 - 
			 
			
			  
2023-2024
քանակական հետազոտությունների ծրագրի ավագ օգնական
 - 
			 
			
			  
2022-2023
քանակական հետազոտությունների ծրագրի օգնական