Լիլիթ Եզեկյան

Հետազոտությունների գծով տնօրեն և գործադիր տնօրենի պաշտոնակատար

Լիլիթ Եզեկյանը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատարն է, միաժամանակ հանդիսանում է նաև հետազոտությունների գծով տնօրեն՝ զբաղեցնելով այդ պաշտոնը 2021 թվականի ապրիլից։

Լիլիթը ղեկավարում է հիմնադրամի գործունեության ընդհանուր ուղղությունը և պատասխանատու է ռազմավարական զարգացման համար, ինչպես նաև համակարգում է հետազոտական աշխատանքները՝ ապահովելով մեթոդաբանական ճշգրտություն, նորարարական մոտեցումներ և ռազմավարական համահունչություն ՀՌԿԿ-Հայաստանի բազմազան հասարակական և քաղաքական գիտությունների ոլորտի ուսումնասիրությունների շրջանակում։

Նախքան ՀՌԿԿ-Հայաստանին միանալը՝ Լիլիթն ավելի քան տասը տարի աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես տնտեսագետ-վերլուծաբան և տնտեսագետ-վիճակագիր։ Այդ ընթացքում նա ներգրավված է եղել մակրոտնտեսական վերլուծությունների, տվյալների մշակման և քաղաքականությունների գնահատման գործընթացներում։ Իր կարիերայի ավելի վաղ փուլում՝ 2004-2009 թվականներին, նա աշխատել է Հայ-եվրոպական քաղաքական և իրավական խորհրդատվության կենտրոնում (AEPLAC)՝ զբաղեցնելով վարչական և տնտեսական քաղաքականության հետ կապված մի շարք պաշտոններ և տրամադրելով վերլուծական ու խորհրդատվական աջակցություն Հայաստանի կառավարությանը՝ ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում։

Լիլիթը 2025 թվականին ստացել է Վիճակագրության և Տեղեկատվության Կառավարման (Տվյալագիտություն) մագիստրոսի աստիճան՝ Պորտուգալիայի NOVA Տեղեկատվության Կառավարման Դպրոցից (NOVA IMS)։ Նա գործընթացների վերլուծության (process mining) հավաստագրված մասնագետ է (Celonis) և ունի Տնտեսագիտության և կառավարման մասնագետի գիտական աստիճան։ Բացի այդ, Լիլիթը մասնակցել է մի շարք միջազգային ղեկավար և մասնագիտական վերապատրաստման ծրագրերի, ներառյալ՝ Հանրային քաղաքականության և կառավարման հատուկ ծրագիրը՝ Ֆլետչերի Իրավունքի և դիվանագիտության դպրոցում (Թաֆթսի համալսարան, ԱՄՆ) և Տնտեսական քաղաքականության կիրառական ծրագիրը՝ Վիեննայի համատեղ ինստիտուտում (Joint Vienna Institute)։
Լիլիթի ակադեմիական և մասնագիտական հետաքրքրությունները ներառում են գործընթացների վերլուծությունը, տվյալահեն քաղաքականությունների մշակումը և որոշումների կայացումը, ինչպես նաև տնտեսագիտական վերլուծությունը։

Նա վարժ տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին։

  • 2025 - առ այսօր

    գործադիր տնօրենի պաշտոնակատար և հետազոտությունների գծով տնօրեն

  • 2021-2025

    հետազոտությունների գծով տնօրեն


ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ

Սոնա Բալասանյան

գործադիր տնօրեն (2019-2025)

Հեղինե Մանասյան

գործադիր տնօրեն (2003-2019)

պատվավոր տնօրեն (2019-ից)

 

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.