Մարթա Մամյան
Կրտսեր դրամաշնորհառու2018
Մարթա Մամյանը ստացել է մագիստրոսի աստիճան սոցիոլոգիայի ոլորտում Ռենոյի Նևադայի համալսարանից և սոցիոլոգիայի բակալավրի աստիճան՝ Երևանի պետական համալսարանից։ Ներկայումս նա ստանում է մագիստրոսի աստիճան բիզնեսի կառավարման ոլորտում Հայաստանի ամերիկյան համալսարանից, որտեղ մասնագիտանում է բիզնես վերլուծություններում։ Մարթայի աշխատանքային փորձն ընդգրկում է դասախոսի ասիստենտի աշխատանքը 6 տարբեր առարկաների համար Ռենոյի Նևադայի համալսարանում, հետազոտություններ ՀԱՀ-ի Յակոբեան բնապահպանական կենտրոնում, պրակտիկա ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի մոնիթորինգի և գնահատման բաժնում, ԵՎՀԿ վերլուծական կենտրոնում, ԲՐԵՎԻՍ և Այ Էմ Ար հետազոտական կենտրոններում։ Նա մասնակցել է մի շարք քանակական և որակական հետազոտությունների սոցիալական ձեռներեցության, բնական ռեսուրսների օգտագործման, շուկայի վերլուծության, քրաուդֆանդինգի, գենդերի, հասարակական կազմակերպությունների, կրթության, կոլեկտիվ հիշողության և կոռուպցիայի ոլորտներում։ Նրա մասնագիտացման հիմնական դաշտը քանական վերլուծությունն է՝ ներառելով վիճակագրական և մեքենայական ուսուցման մեթոդները՝ վիճակագրական հաշվարկի տարբեր ծրագրերի կիրառմամբ, ինչպիսիք են R, SPSS, Python, Excel.