Տիգրան Մելիքյան

Ֆոնդահայթայթման պատասխանատու

Տիգրան Մելիքյանը առաջին անգամ միացել է հիմնադրամին 2023 թվականի փետրվարին՝ որպես կամավոր: 2023 թվականի սեպտեմբերից նա ՀՌԿԿ-Հայաստանում զբաղեցրել է ասոցացված հետազոտողի պաշտոնը, իսկ 2026-ից սկսած՝ հիմնադրամի ֆոնդահայթայթման պատասխանատուն է: Տիգրանը մասնագիտացած է որակական հետազոտությունների, քաղաքականությունների վերլուծության և տվյալների մեկնաբանման մեջ՝ գենդերի և սեռականության, երեխաների և երիտասարդների ինքնության և պաշտպանության, կրթության և սոցիալական ներառման հատուկ շեշտադրմամբ: Հիմնադրամում Տիգրանը ներգրավված է ֆոնդահայթայթման ռազմավարությունների, ծրագրերի հայտադիմումների մշակման, հանրային ընկալումների հետազոտությունների և քաղաքականություններին վերաբերող ուսումնասիրությունների վերլուծական հաշվետվությունների աշխատանքներում: Նա ակտիվ դեր ունի խոշոր հետազոտական նախագծերի արդյունքների խմբագրման գործում, այդ թվում՝ ֆեմինիստական և գենդերային ուսումնասիրությունների, ինչպես նաև երիտասարդների ներգրավվածության թեմաներով ուսումնասիրություններում: Տիգրանն ունի սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան Ամստերդամի ազատ համալսարանից (հոլ.՝ Vrije Universiteit Amsterdam) և կրթության բնագավառի բակալավրի գերազանցության աստիճան Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանից: Նա նաև ակտիվ գործունեություն է ծավալել որպես սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների երիտասարդ ջատագով, ինչպես նաև եղել է տարբեր ուսանողական միությունների խորհրդի անդամ և կազմակերպիչ: Տիգրանը գերազանց տիրապետում է հոլանդերենին և անգլերենին, և ունի գերմաներենի և հայերենի միջին մակարդակի իմացություն:

  • հուն 2026 - առ այսօր

    ֆոնդահայթայթման պատասխանատու

  • սեպ 2023 - դեկ 2025

    ասոցացված հետազոտող

  • փետ-սեպ 2023

    կամավոր