Վահե Մովսիսյան
Այլ դրամաշնորհառու
Կարճաժամկետ դրամաշնորհային ծրագիր 2012
Սոցիալական ներգրավվածությունը Հայաստանում
Վահե Մովսիսյանի հետազոտությունը կենտրոնանում է Հայաստանում սոցիալական ներգրավվածության առանձնահատկությունների վրա: Ուսումնասիրության հիմնական հիպոթեզն այն մասին է, որ սոցիալապես ապաինտեգրված մարդիկ ունեն կյանքից բավարարվածության ավելի ցածր մակարդակ, ավելի դժբախտ են և ավելի հակված դեպի մշտական արտագաղթը: Հեղինակն օգտագործել է ՀՌԿԿ Կովկասյան բարոմետրի 2010 թվականի տվյալները, ինչպես նաեւ կառուցել է Սոցիալական ներգրավվածության բազմակողմ ինդեքսը, որը բնութագրում է հասարակական գործունեության մեջ բնակչության ներգրավվածության մակարդակը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցվածների մոտ 20 տոկոսը ունեն սոցիալական ապաինտեգրվածության բարձր մակարդակ, իսկ մոտ 13 տոկոսը՝ սոցիալական ներգրավվածության բարձրագույն մակարդակ: Կենտրոնացման հիմնական ոլորտներն են հասարակական հարաբերությունների ոլորտը, քաղաքացիական և քաղաքական մասնակցությունը և ներգրավվածությունը տնտեսական կյանքում:
Հեղինակը առաջարկում է պարբերաբար հաշվարկել Սոցիալական ներգրավվածության ինդեքսը՝ հետևելու համար Հայաստանում սոցիալական ներգրավվածության գործընթացներում տեղի ունեցող փոփոխություններին: Հիմնվելող հետազոտության հիմնական արդյունքների վրա՝ նա ներկայացրել է մի շարք առաջարկություններ՝ ուղղված մեր երկրում սոցիալական ներգրավվածության մակարդակի բարձրացմանը: