ReDriM | Հայկ Ղազարյան

Միացյալ Հայաստան vs Անկախ Ղարաբաղ.
ի՞նչ է ուզում հանրությունը

 

Փուլային տարբերակ, փաթեթային տարբերակ, «Ընդհանուր պետություն», Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ, Լավրովի պլան․․․ Արցախյան խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած փաստաթղթերը շատ են։ Թվարկած տարբերակների վերլուծությունը թողնում եմ մասնագետներին։ Ինձ համար շատ ավելի կարևոր է իմանալ, թե ինչ է մտածում Հայաստանի բնակչությունը 30 տարուց ավել ձգվող կոնֆլիկտի մասին: Հավատո՞ւմ է, արդյոք, Հայաստանի բնակչությունը, որ այսօր խաղաղ ճանապարհով կարելի է լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը.

Հաջորդ գրաֆիկն էլ պատմում է նրա մասին, թե հայաստանցիների համար որքանով է ընդունելի Լեռնային Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում: «Ընդհանուր պետությունը» հենց սա է ենթադրում՝ ԼՂ ինքնավարություն Ադրբեջանի կազմում:

«Կովկասյան բարոմետր» հետազոտությունում առկա են «Գերադասելի է/ ընդունելի չէ․ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում՝ բարձր ինքնավարության կարգավիճակով» և «Գերադասելի է/ ընդունելի չէ․ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում՝ առանց ինքնավարության» տարբերակները: Այս երկուսի արդյունքների մեջ գրեթե ոչ մի էական տարբերություն չկար:

Նաև «Կովկասյան բարոմետրում» կա հարց Լեռնային Ղարաբաղի համատեղ ղեկավարման վերաբերյալ. ընդունելի՞ է ստեղծել հատուկ վարչական տարածք, որը միասնաբար կղեկավարի Ադրբեջանը և Հայաստանը:

Իմ ծնողները հազարավոր արցախցիների հետ 1988 թ. Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակ են դուրս եկել «Միացման» պահանջով: 1988 թ. Արցախում համարվում է ազգային զարթոնքի տարի: Նույն այդ օրերին «Միացում» էին գոչում Երևանի «Ազատության» հրապարակում: Դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում Հայաստանի և ԼՂԻՄ-ի վերամիավորման որոշում են ընդունում: Սակայն 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը: Այժմ համեմատենք. հայաստանցիներն ավելի շատ հակված են Արցախը տեսնել անկա՞խ, թե՞ որպես Հայաստանի մաս:

Վերջում փորձենք հասկանալ, թե վերջին 11 տարիներին հայաստանցիների առջև ծառացած խնդիրներից չլուծված տարածքային հակամարտությունը որ տեղն էր զբաղեցնում. համակարպվե՞լ են, արդյոք, հայաստանցիները, որ ապրելու են չլծուծված հակամարտության պայմաններում:

Հեղինակ՝ Հայկ Ղազարյան

Այս վերլուծական նյութը ստեղծվել է «ReDriM» ծրագրի շրջանակներում (ծրագիրն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստանի կողմից` Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ)։ Նյութում արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և կարող են չհամընկնել ՀՌԿԿ-Հայաստանի կամ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների հետ։