«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի ամփոփիչ գնահատում
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի ամփոփիչ գնահատում
![«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի ամփոփիչ գնահատում](https://crrc.am/wp-content/uploads/2019/03/FINAL-EVALUATION-OF-THE-PROJECT-EU4YOUTH-BETTER-SKILLS-FOR-BETTER-TRANSITION.png)
Ծրագրի նկարագիրը
Սույն հետազոտության նպատակն է կատարել «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի ամփոփիչ գնահատում, որի հիմնական հասցեատերերն են «Սեյվ դը չիլդրեն»-ը և Եվրամիությունը:
Գնահատման արդյունքում վերջիններիս տրամադրվելու է մանրամասն և սպառիչ տեղեկատվություն ծրագրի նպատակայնության, արդյունավետության, ազդեցության և կայունության վերաբերյալ՝ որոշելու, թե որքանով են բավարարվել ծրագրի արդյունքների և վերջնարդյունքների թիրախային ցուցիչները, փաստագրելու քաղված դասերը, հայտնաբերելու չնախատեսված այն հիմնախնդիրները և կամ՝ գործոնները, որոնք խոչընդոտել կամ էլ՝ նպաստել են ծրագրի հաջողությանը, ինչպես նաև արվելու են գործնական առաջարկություններ/հանձնարարականներ:
Մեթոդաբանությունը
Գնահատումը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից`
1. տվյալների երկրորդային վերլուծություն
2. տվյալների առաջնային հավաքագրում-վերլուծություն:
Առաջնային տվյալները հավաքագրվելու են հետևյալ գործառույթների միջոցով՝
- հարցազրույցներ նախարարությունների և/կամ զբաղվածության ծառայությունների առանցքային ներկայացուցիչների, դասընթացավարների և ծրագրի իրականացման մեջ ընդգրկված այլ փորձագետների հետ,
- հեռախոսային հարցազրույցներ բիզնես սեփականատերերի կամ գործատուների հետ, ովքեր սույն ծրագրի շրջանակներում աշխատանք են տրամադրել անապահով երիտասարդների,
- ֆոկուս-խմբային քննարկումներ երիտասարդների հետ,
- առցանց հարցում երիտասարդների շրջանում (որպես լրացուցիչ մեթոդ),
- խմբային քննարկումներ գործընկեր կազմակերպությունների աշխատակիցների, դասընթացավարների և ծրագրի իրականացման մեջ ներգրավված այլ փորձագետների հետ:
Արդյունքները
-
Սկզբնական հաշվետվություն
- Տվյալադարաններ
- Գնահատման վերջնական հաշվետվություն