Նպաստել ՔՀԿ-ների թիրախային մասնակցությանն ու շահագրգիռ տարբեր կողմերի ներգրավվածությանը «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ին
Նպաստել ՔՀԿ-ների թիրախային մասնակցությանն ու շահագրգիռ տարբեր կողմերի ներգրավվածությանը «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ին
![Նպաստել ՔՀԿ-ների թիրախային մասնակցությանն ու շահագրգիռ տարբեր կողմերի ներգրավվածությանը «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ին](https://crrc.am/wp-content/uploads/2020/01/PROMOTE-CSO-TARGETED-PARTICIPATION-AND-MULTI-STAKEHOLDER-ENGAGEMENT-IN-SDG-AGENDA-2030-1.jpg)
Ծրագրի նկարագիրը.
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ներ) ինստիտուցիոնալացված ներգրավվածությանը ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ին` միջազգային հիմնական փաստաթղթերին և մոտեցումներին համահունչ:
Այս շրջանակում, նախ անհրաժեշտ է ՀՀ Միջգերատեսչական հանձնաժողովի և այդ հանձնաժողովի չորս աշխատանքային ենթախմբերի մասնակից տարբեր կողմերի միջև երկխոսություն ապահովել, ինչը կնպաստի Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) առնչվող գործընթացների համակարգմանն ու իրականացմանը, ինչպես նաև պետք է ամրապնդել Կառավարություն-ՔՀԿ-ներ համագործակցությունը` նպաստելու Հայաստանում 2030-ի օրակարգի իրագործման հարցում ՔՀԿ-ների մասնակցության բարենպաստ միջավայրին:
Հետազոտության մեթոդաբանական կառուցվածքը.
Ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ. նախ վերլուծվել է իրավիճակը, ապա վերլուծության արդյունքների հիման վրա կազմակերպվել են կլոր սեղան քննարկումներ՝ ԿԶՆ-ի իրականացման գործընթացում շահագրգիռ կողմերի համագործակցությանը վերաբերող հիմնահարցերի շուրջ: Մշակվել է քննարկումների մանրակրկիտ շրջանակ և ուղեցույց կկազմվել: Ստացված արդյունքների հիման վրա թիմը պատրաստել է վերլուծական ամփոփագիր և մշակել քաղաքականության հակիրճ նկարագրություն:
Արդյունքները.
- Վերլուծական ամփոփագիր
- Քաղաքականության հակիրճ նկարագրություն