Բնապահպանական պետական սուբվենցիաների արդյունավետության գնահատում
Բնապահպանական պետական սուբվենցիաների արդյունավետության գնահատում
Ամսաթիվ՝
01-08-2018 - 01-09-2018
Կարգավիճակ՝
Ավարտված
Ներգործության ոլորտ՝
Շրջակա միջավայր
Ծրագրի նկարագիրը
Սույն հետազոտության նպատակն է նպաստել 2004-2017 թվականների ընթացքում պետական սուբվենցիաներով իրականացված բնապահպանական միջոցառումների արդյունավետության վերաբերյալ ընթացիկ գնահատմանը: Այս գնահատումն իրականացնում է «Խազեր» բնապահպանական և մշակութային ՀԿ-ն՝ սուբվենցիա ստացած բնակավայրերում:
Հետազոտությունը կօգնի «Խազեր» ՀԿ-ին ստանալու գնահատման համապարփակ և հասցեական պատկեր՝ պետական բյուջեից հատկացված ծախսերի նպատակային օգտագործման, իրականացվող բնապահպանական ծրագրերի՝ տեղական բնակչության կարիքներին և պահանջներին համապատասխանելու վերաբերյալ և այլն:
Մեթոդաբանությունը
Հետազոտությունը ներառում է հետևյալ գործառույթները. կառուցվածքայնացված հարցաշարի մշակում / փորձարկում, հարցազրուցավարների վերապատրաստում՝ հարցաշարի և դաշտային աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ, տվյալների հավաքագրում Հայաստանի վեց մարզերի երեսուն թիրախ համայնքների՝ դեմ-առ-դեմ hարցմանը մասնակցող 600 անձանցից, որոնք ընտրվել են պատահական ընտրանքով, հավաքագրված տվյալների ամփոփում:
Արդյունքները (դեռևս հանրային չեն)
-
Կառուցվածքայնացված հարցաշար` hայերենով
- Հետազոտության արդյունքների տվյալադարան
- Դաշտային աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն՝ hայերենով