Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում

Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում

Ամսաթիվ՝ 01-12-2020 - 01-03-2021
Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ՝ Գյումրու ԵՆԿ-ի միջոցով
Ներգործության ոլորտ՝ Առողջապահություն Երիտասարդություն

Նպատակ

Հետազոտության նպատակն է վեր հանել հոգեկան առողջության խնդիրները, որոնք պայմանավորված են Covid-19-ի հետևանքներով՝ ի նպաստ դեռահասների և երիտասարդների բարեկեցության և բնականոն զարգացման։
Հետազոտությունը հնարավորություն կտա մշակել բազմամակարդակ առաջարկներ, ուղղված առաջացած խնդիրների լուծմանը, մասնավորապես՝

  • Նախագծել մասնագիտական միջամտություններ երիտասարդների համար՝ հաղթահարելու հոգեբանական և հոգեկան խնդիրները, նվազեցնելու բռնություններն ընտանիքում և ընտանիքից դուրս՝ հասակակիցների շրջանում,
  • Ուրվագծել ռազմավարական նշանակության ծրագրերի շրջանակ՝ դրանց վրա հրավիրելով միջազգային զարգացման գործընկերների և տեղական հասարակական կազմակերպությունների ուշադրությունը,
  • Հոգեկան առողջության և երիտասարդական քաղաքականության ու հարակից ոլորտներում ոլորտային քաղաքականությունները բարելավելու նպատակով մշակել հանրային քաղաքականության առաջարկներ՝ պետական, մարզային և համայնքային մակարդակներում:

Ուսումնասիրության նպատակների համար կիրառվել է խառը մեթոդի մոտեցում՝ որակական և քանակական բաղադրիչների համատեղմամբ՝ ապահովելով որակական և քանակական նպատակների փոխլրացնող ուժեղ կողմերն ու չհամընկնող թույլ կողմերը: Այս հետազոտության իրականացման նպատակն է որակական հարցման արդյունքների օգտագործումը հիմնականում քանակական ուսումնասիրությունից ստացված արդյունքները ստուգելու, բացատրելու և մեկնաբանելու համար: Այս մեթոդի ուժեղ կողմերից մեկն այն է, որ տվյալների հավաքագրման քայլերը բաժանվում են հստակ առանձին փուլերի: