Ընտրողների կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը վերաբերող մասնագիտական ծառայությունների մատուցման հետազոտություն

Ընտրողների կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը վերաբերող մասնագիտական ծառայությունների մատուցման հետազոտություն

Ամսաթիվ՝ 01-01-2019 - 01-08-2019
Ներգործության ոլորտ՝ Ընտրություններ
Ընտրողների կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը վերաբերող մասնագիտական ծառայությունների մատուցման հետազոտություն

Ծրագրի նկարագիրը.

Ծրագրի նպատակն է կատարել հետազոտություն՝ գնահատելու  ՄԱԶԾ-ի՝  ընտրողների բարեկրթման և ընտրությունների անցկացմանը սատարող ծրագրերի ընդհանրական ազդեցությունն ու արդյունավետությունը:

Փորձագետների թիմը մշակելու և կիրառելու է մշտադիտարկման մի շարք ցուցիչներ՝ գնահատելու համար.

  • թե որքանով է ընտրական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի ընտրողներին
  • քաղաքական իրազեկվածության մակարդակը
  • «Ընտրողների բարեկրթում»  ծրագրի ազդեցությունը ընտրությունների մասնակցության մակարդակի վրա
  • քվեարկության գրանցման և ընտրական ընթացակարգերի իմացությունը
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին ընկալումներն ու վերաբերմունքը և առաջարկված բարեփոխումները

Հետազոտության մեթոդաբանական կառուցվածքը.

Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքներից պատահականության սկզբունքով ընտրված 1500 հարցվող-մասնակիցների շրջանում կատարել հետազոտություն.

  • գնահատելու ընտրողների բարեկրթման բոլոր ծրագրերի, ինչպես նաև՝ ծրագրերից յուրաքանչյուրի արդյունքները
  • բացահայտելու և փաստագրելու այն գործոնները, որոնք նպաստել և/կամ խոչընդոտել են հասնելու նախատեսված արդյունքներին
  • փաստագրելու հաջողված և հեշտությամբ կրկնօրինակվող մոդելները / լավագույն փորձը
  • փաստելու,  թե որքանով են վերոնշյալ ծրագրերը արձագանքել գենդերային և երիտասարդությանն առնչվող հարցերին

Արդյունքները.

  • Հետազոտության տվյալադարան
  • Ավարտական զեկույց