«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի գնահատող հետազոտություն

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի գնահատող հետազոտություն

Ամսաթիվ՝ 01-01-2017 - 01-01-2019
Կարգավիճակ՝ Ավարտված
Ներգործության ոլորտ՝ Արդարադատություն Մարդու իրավունքներ
«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի գնահատող հետազոտություն

Ծրագրի նկարագիրը

Նախագծի հիմնական նպատակն է պարզել, թե հայաստանյան հասարակությունն որքանով է տեղեկացված իր իրավունքների մասին և որքանով է ծանոթ պետական և ոչ պետական իրավապաշտպան մեխանիզմներին մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Այն միտված է խթանել հետազոտության թեմայի շուրջ կառուցողական երկխոսություն՝ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, մարդու իրավունքների հարցերով զբաղվող այլ կազմակերպությունների, երիտասարդության և այլ շահառուների միջև: Նախագիծը նպատակ ունի ակտիվացնել հետազոտության թեմայի շուրջ շահառուների հաղորդակցությունը և հանրային կրթության ռազմավարությունները:

Մեթոդաբանությունը

Հետազոտության նախագծի իրականացման համար կիրառվել են քանակական հարցման և խորքային որակական հարցազրույցների մեթոդները:
Հետազոտության համար օգտագործվել է արդարադատության մատչելիության գնահատման գործիքը, որի կառուցման հիմքում ընկած են արդարադատության հասանելիության հետևյալ վեց հիմնական տարրերը. իրավական դաշտ և գիտելիքներ, խորհրդատվություն և ներկայացուցչություն, արդարադատության հաստատման հասանելիություն, արդար ընթացակարգեր և իրագործելի լուծումներ:

Որակական և քանակական հետազոտության գործիքակազմ
Տվյալների շտեմարան SPSS ձևաչափով
Գնահատման զեկույցներ