Հմտություններ՝ զբաղվածության ու արտադրողականության համար (ՀԶԱՀ). հմտությունների չափման ուսումնասիրություն
Հմտություններ՝ զբաղվածության ու արտադրողականության համար (ՀԶԱՀ). հմտությունների չափման ուսումնասիրություն
Ամսաթիվ՝
01-06-2012 - 01-07-2013
Կարգավիճակ՝
Ավարտված
Ներգործության ոլորտ՝
Աշխատանք և զբաղվածություն
Կարողությունների զարգացում
Քաղաքացիական մասնակցություն
Ծրագրի նկարագիրը
ՀԶԱՀ հմտությունների չափման հետազոտությունը ուսումնասիրում է չափահաս բնակչության հմտությունները, դրանց կապը աշխատանքային հնարավորությունների ու աշխատանքի արդյունավետության հետ, արդի աշխատաշուկայի մարտահրավերները, ինչպես նաև բացահայտում է առավել հմուտ աշխատուժի ձևավորման ուղիները: Այս հետազոտությունը միաժամանակ իրականացվում է այլ երկրներում ևս: Արդյունքները հնարավորություն են ընձեռում հմտությունների և տնտեսական հնարավորությունների կապերի բացահայտմանը միջազգային համատեքստում:
Հետազոտության կառուցվածքը
Հետազոտությունը բաղկացած է երեք բաղադրիչներից.
- Աշխատուժի զարգացման և քաղաքականության գնահատում՝ “Համակարգային մոտեցում կրթության ավելի լավ արդյունքների համար. աշխատուժի զարգացում” վերլուծական զեկույց
- ՀԶԱՀ չափում. գործատուների հետազոտություն՝ Հայաստանի բոլոր մարզերի քաղաքային բնակավայրերում 400 գործատուների ընտրանքային հետազոտություն
- ՀԶԱՀ տնային տնտեսությունների հմտությունների չափման հետազոտություն. համընդհանրական գրագիտության գնահատմամբ՝ Հայաստանի բոլոր մարզերի քաղաքային բնակավայրերում 3000 տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտություն:
Արդյունքները
Հետազոտությունների տվյալների շտեմարանները ներկայացվել պատվիրատուին՝ հետագա վերլուծությունն իրականացնելու համար:Հետազոտության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով Համաշխարհային բանկի համապատասխան կայք: Տվյալների շտեմարանը և լրացուցիչ փաստաթղթերը հասանելի են այստեղ: