Ուղևորների բավարարվածությունը սահմանային անցակետերի հատման գործընթացից

Ուղևորների բավարարվածությունը սահմանային անցակետերի հատման գործընթացից

Ամսաթիվ՝ 01-01-2017
Կարգավիճակ՝ Ավարտված
Ներգործության ոլորտ՝ Կարողությունների զարգացում Միգրացիա Տրանսպորտ և ենթակառուցվածքներ
Ուղևորների բավարարվածությունը սահմանային անցակետերի հատման գործընթացից

Ծրագրի նկարագրությունը

ՀՌԿԿ-Հայաստանը, ՀՌԿԿ Վրաստանի հետ համատեղ, իրականացնում է ուղևորների բավարարավածության գնահատում Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտում» (ՄԻԲՄԱ) ծրագրի համար: Ծրագրի նպատակը Արևելյան գործընկերության երկրներում սահմանների կառավարման ազգային գործակալությունների (սահմանային ոստիկանություն և մաքսային ծառայություն) աշխատակիցների կարողությունների հզորացումն ու վերապատրաստումն է:
Հարցումը կծառայի որպես ԱլԳ «Սահմանների համալիր կառավարման հիմնարար նախաձեռնություն» ծրագրի երկարաժամկետ ազդեցության գնահատման/ մոնիտորինգի մեխանիզմ: Հետազոտության խնդիրն է չափել հաճախորդների բավարարվածությունը սահմանային անցակետերում ենթակառուցվածքների, գործընթացների և աշխատակազմի սպասարկման որակի տեսանկյունից:

Մեթոդաբանությունը

Անցկացվել են 200 դեմ առ դեմ հարցազրույցներ այդ պահին սահմանը հատած չափահասների (+18) հետ Հայաստան-Վրաստան սահմանի «Բագրատաշեն» մաքսային անցակետում և Զվարթնոց օդանավակայանում: Հարցաշարը տրամադրվել է ՄՔԶՄԿ կողմից (2012 թվականին ՄՔԶՄԿ-ն սույն հարցաշարը կիրառել է նույն թեմայով ուսումնասիրության համար):

  • Հարցաշար
  • Տվայալադարան՝ SPSS ձևաչափով