Չծնված կանայք Հարավային Կովկասում
Չծնված կանայք Հարավային Կովկասում
Ծրագրի նպատակը
ՀՌԿԿ-Հայաստանը Համաշխարհային բանկի (ՀԲ) օժանդակությամբ սկսել է Չծնված կանայք հարավային կովկասում ծրագիրը՝ ուսումնասիրելու որդի ունենալու նախընտրությունները և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները:
‹‹Չծնված կանանց›› խնդիրը՝ այն կանաց խնդիրը, ովքեր կարող է ծնվեին, եթե ջանքեր չգործադրվեին կանխելու նրանց ծնունդը կամ հետծննդյան միջամտությունը, միջազգային հասարակայության ուշադրությունն է գրավել սկսած 1990-ականներից:
Վերարտադրողական վարքագծերը Հարավային Կովկասում փոխվեցին 1991թ.` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախացմանը զուգահեռ: Նույնիսկ հաշվի առնելով որդի ունենալու ավանդական նախընտրությունները՝ սեռերի հարաբերակցությանաճող անհավասարությունը կարող է խորացնել գենդերային անհավասարությունը և անարդարությունը տվյալ երկրների հասարակություններում:
Ֆոկուս խմբային քննարկումները, կյանքի պատմություննրը և փորձագիտական հարցազրույցների միջոցով հնարավորություն կտան լույս սփռել Հայաստանում այդ խնդրի վերաբերյալ միտումների և հետևանքների վրա:
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնակցությամբ:
Ծրագրի կառուցվածքը
Հետոզոտությունը բաղկացած է՝
- Հայաստանի 4 համայնքներում՝ (ներառյալ մայրաքաղաքում, քաղաքային և գյուղային շրջաններում) ֆոկուս խմբային քննարկումներից;
- Կյանքի պատմություններից և փորձագետների հետ հարցազրույցներից այն նույն համայքներում, որտեղ անցկացվելու են ֆոկուս խմբային քննարկումները:
Ֆոկուս խմբային քննարկումների, կյանքի պատմությունների և փորձագիտական հարցազրույցների վերծանված սղագրությունները կտրամադրվեն Համաշխարհային բանկին` հետագա վերլուծություններ կատարելու համար: