Սոցիալական համերաշխության հետազոտություն

Սոցիալական համերաշխության հետազոտություն

Ամսաթիվ՝ 01-12-2010 - 01-08-2011
Կարգավիճակ՝ Ավարտված
Ներգործության ոլորտ՝ Քաղաքացիական մասնակցություն
Սոցիալական համերաշխության հետազոտություն

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է աջակցել «հասարակության սոցիալական կառուցվածքի և վստահության բարելավմանը Հայաստանում՝ առաջին անգամ անցկացված սոցիալական համերաշխության հետազոտության արդյունքում բացահայտված ազգային առաջնայնության հարցերի վերաբերյալ մասնակցային քննարկումների կազմակերպման միջոցով »: Ծրագրի վերջնական նպատակն է զինել ՀՀ Կառավարությանը և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին անհրաժեշտ գործիքակազմով՝ զարգացման առաջնային կարևորության հարցերի վերաբերյալ հանրային քաղաքականության բարեփոխման համար:

Հետազոտությունը բաղկացած է քանակական և որակական բաղադրիչներից՝ 

  • համապետական հանրային կարծիքի հետազոտություն 3200 տնային տնտեսությունների հետ
  • վեց ֆոկուս խումբ քննարկում և քսան խորին հարցազրույց
 

Արդյունքները

 

Հավաքագրված որակական և քանակական տվյալների հիման վրա պատրաստվել է զեկույց: Արդյունքների հանրային ներկայացումն անցկացվել է հետաքրքված մասնագետների լայն շրջանակի համար: Տվյալների շտեմարանը տեղադրվել է կայքում` հետագա ուսումնասիրությունների նպատակով: 
Հետազոտության արդյունքները ներկայացված են ստորև՝