Սոցիալական պաշտպանությունը և սոցիալական ներգրավվածությունը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
Սոցիալական պաշտպանությունը և սոցիալական ներգրավվածությունը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
2008թ-ից Եվրոպայի խորհուրդը աշխատում է Արևելյան գործընկերության երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ, ընդհանուր ԵՄ արժեքները ամրապնդելու համար: Որպես այս աշխատանքի մի մաս, «Սոցիալական պաշտպանությունը և սոցիալական ներգրավվածությունը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» վերնագրով հետազոտական նախագիծը, ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի աշխատանքի, սոցիալական հարցերի և հավասար հնարավորությունների գծով գլխավոր տնօրինության կողմից: Ծրագրի նպատակն էր զարգացնել երկրի վերաբերյալ հաշվետվությունները՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար, որը Հարավային Կովկասի տարածաշրջանում կապահովեր համապարփակ տեղեկատվություն սոցիալական ներգրավվածության և պաշտպանության վերաբերյալ: Հաշվետվությունները կազմվել են ՀՌԿԿ–Հայաստանի, ՀՌԿԿ–Ադրբեջանի և Սոցիալական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտի (ISSA) կողմից, 2009թ. հուլիսից և 2010թ. նոյեմբերը ընկած ժամանակահատվածում: Զեկույցներում տեղ գտած տեղեկատվական և վերլուծական բաժինները ներառում են տվյալներ՝ աղքատության և սոցիալական բացառման, ինչպես նաև առաջարկված բարեփոխումներ՝ իրենց առավել նշանակալի և ազդեցիկ հաստատությունների կողմից: Երկրի հաշվետվությունները օգտագործվել են GVG (Gesellschaft für Versicherungswissenschaft und – gestaltung eV) – ի կողմից, սինթեզ հաշվետվություն կազմելու համար: Նախագծի մանրամասները կարելի է գտնել Եվրոպական հանձնաժողովի համապատասխան կայքում:
«Հայաստանի սոցիալական ներառումը և սոցիալական պաշտպանությունը երկրի հաշվետվությունը» պատրաստվել է փորձագետների թիմի կողմից (Սուսաննա Կարապետյան, Հեղինե Մանասյան, Նունե Հարությունյան, Աստղիկ Միրզախանյան, Միսակ Նորեկյան): Փաստաթուղթը, ինչպես նաև մյուս երկու երկրների զեկույցները, (i) տրամադրում է արդիական և համապատասխան տեղեկություններ, ինչպես նաև համապարփակ վերլուծություններ ընթացիկ սոցիալական պաշտպանության և առողջապահության համակարգերի մասին, (ii) կարևորում է հիմնական մարտահրավերները, ռիսկերի աղբյուրները և քաղաքական հարցերը, (iii) ուրվագծում երկրի որոշակի խնդիրներ, և (iv) հղում կայուն տնտեսական աճի ռազմավարությունները սոցիալական համախմբվածությանը, սեփական կապիտալին և հավասար հնարավորություններին, հասարակության բոլոր անդամների համար, երաշխավորելով համարժեք, մատչելի, ֆինանսապես կայուն և արդյունավետ սոցիալական պաշտպանության համակարգի և սոցիալական ներգրավվածության քաղաքականություն: Ամբողջական զեկույցի հետ մեկտեղ, վիճակագրական հավելվածների հետ, համառոտ ամփոփագրեր են պատրաստվել հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, շահառուների շրջանում տարածելու համար:
Երկրի մասին հաշվետվություններ կազմելու համար, աշխատանքի, մակրոտնտեսագիտության, կրթության, միգրացիայի, ժողովրդագրության, աղքատության, սոցիալական պաշտպանության, կենսաթոշակային համակարգերի և առողջապահության ոլորտներում, տեղական փորձագետները՝ սերտորեն համագործակցել են միջազգային փորձագետների հետ (Սաբին Հորսթման, Բիրգիթ Գարբ-Էմդեն, Վոլթեր Վոլֆ, Յակուբ Վտորեկ, Իվետ Շաջանյան Զարնեհ, Փոլ Սթաբս, և ուրիշներ), համակարգման բաց մեթոդն օգտագործելով: Այս մեթոդաբանության օգտագործման նպատակն է աջակցել խաչաձև համեմատությունների կատարմանը, հարգելով մշակութային ամբողջականությունը, եվրոպական սոցիալական մոդելը համապատասխան երկրներում արդյունավետ զարգացնելու համար:
<Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար կազմված հաշվետվություններից, ինչպես նաև Հարավային Կովկասի համար Սիներջի զեկույցից հանված հիմնական արդյունքները ներկայացվել են TAIEX Սոցիալական պաշտպանութունը և սոցիալական ներգրավվածությունը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում թեմայով, մայիսի 19-20, 2011 թ., Թբիլիսիյում կայացած գիտաժողովի ընթացքում: