Սփյուռքը, պատմական հիշողությունը և քաղաքական ակտիվությունը Հայաստանում

Սփյուռքը, պատմական հիշողությունը և քաղաքական ակտիվությունը Հայաստանում

Ամսաթիվ՝ 01-10-2018 - 01-12-2018
Կարգավիճակ՝ Ավարտված
Ներգործության ոլորտ՝ Պատմություն և հիշողություն
Սփյուռքը, պատմական հիշողությունը և քաղաքական ակտիվությունը Հայաստանում

Ծրագրի նկարագիրը

Սույն նախաձեռնության նպատակն է կատարել հետազոտություն՝ «Սփյուռքը, պատմական հիշողությունը և քաղաքական ակտիվությունը՝ Հայաստանում» ծրագրի համար: Ընդհանրական այս ծրագիրն իրականցվում է Բեռլինի սոցիալական գիտությունների հետազոտական կենտրոնի հետազոտողներ Ռ.Հակիմովի և Մ.Շոբի կողմից: Ծրագրի նպատակն է ուսումնասիրել անցյալի, որպես պատմական հիշողության ձևի, թողած ազդեցությունը և արտասահմանի՝ սփյուռքի գաղթօջախների ազդեցությունը:
Այս համատեքստում, սույն հետազոտությունը, ի թիվ այլ հարցերի, կօգնի հետազոտական մանրամասն տվյալներ հավաքագրել հետևյալ հարցադրումների վերաբերյալ. ա) ինչպիսի՞ն է քաղաքական ակտիվությունը Հայաստանում, որո՞նք են դրա նախադրյալները, բ) ինչպիսի՞ն է սփյուռքի կապերով ստացված քաղաքական տեղեկատվության մակարդակն ու որակը, և գ) քաղաքական արդյունավետության և լավատեսության վրա ի՞նչ չափով է ներգործում ԱՄՆ-ում կապեր ունենալը՝ Ռուսաստանում ունեցած կապերի համեմատ:

Մեթոդաբանությունը

Հարցումն իրականացվում է Բեռլինի սոցիալական գիտությունների հետազոտական կենտրոնի վերոնշյալ հետազոտողների հետ սերտ համագործակցությամբ և ունի հետևյալ հիմնական փուլերը՝
  1. Հարցաշարի կազմում անգլերեն լեզվով՝ հայերեն թարգմանությամբ.
  2. Հարցազրուցավարների վերապատրաստում.
  3. Հարցազրույցների անցկացում  Հայաստանում՝  2800 տնային տնտեսությունների ներկայացուցիչների հետ, ինչպես  նաև առցանց հարցազրույցներ ԱՄՆ-ում և Ռուսաստանում բնակվող սփյուռքի ներկայացուցիչների շրջանում.
  4. Տվյալների արխիվացում:

Արդյունքները. (դեռևս հանրային չեն)

  • Հետազոտական հարցաշար
  • Տվյալադարաններ