Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում
Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում
Ամսաթիվ՝
01-08-2019
Ներգործության ոլորտ՝
Կարողությունների զարգացում
Ծրագրի նկարագիրը.
Ծրագրի հիմնական նպատակն է ագրոբիզնեսին առնչվող խորհրդատվական ծառայությունների միջոցով նպաստել աղքատության կրճատմանը Տավուշի մարզում և ինտեգրված ու հավասարակշիռ տնտեսական զարգացմանը:
Ի մասնավորի, բարձրացնել Տավուշի մարզում տեղական ՓՄՁ-ների (այդ թվում՝ նորաստեղծ ՓՄՁ-ների) մրցունակությունը`զարգացնելով տեղական արտադրողների և ֆերմերների, ինչպես նաև ՓՄՁ աշխատակիցների կարողություններն ու հմտությունները որակի կառավարման, արտադրանքի դիզայնի, մարկետինգի, գյուղատնտեսական և սննդի վերամշակման տեխնոլոգիաների և արտադրական սարքավորումների ոլորտում:
Հետազոտության մեթոդաբանական կառուցվածքը.
Հետևյալ ոլորտներին առնչվող խորհրդատվությունների կազմակերպում և մատուցում՝ շահագրգիռ դերակատարներին.
- Որակի կառավարման համակարգը`միջազգային ամենից համապատասխան ստանդարտ համակարգ:
- Կաթնամթերքի, մսի վերամշակման, թեյի արտադրության, մրգերի չորացման / սառեցման տեխնոլոգիաները; թռչնաբուծություն, ջերմոցային տնտեսություն և արտադրական սարքավորումների շահագործում
- Արտադրանք / դիզայն
- Այգեգործության, խոտաբույսերի / թեյի, մսի վերամշակման մարկետինգին վերաբերող խորհրդատվություն, առցանց մարքեթինգային ռեսուրսներ
- Խորհրդատվությունների համար անհրաժեշտ տպագիր նյութերի պատրաստում և հանձնում բոլոր մասնակիցներին
- Խորհրդատվություն մատուցելու և գնահատման հարցաթերթիկների պատրաստման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումների տրամադրում:
Արդյունքները.
- Գնահատման հարցաթերթիկներ / թեստեր
- Ծրագրի մեկնարկային և ընթացիկ հաշվետվություններ և ավարտական զեկույց