Քաղաքացիական մասնակցությունը Կովկասում
Քաղաքացիական մասնակցությունը Կովկասում
Ծրագրի նպատակը
«Քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիական մասնակցությունը Կովկասում» համապետական ներկայացուցչական հարցման նպատակն է հասկանալ քաղացիական մասնակցության աստիճանը և ձևաչափերը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:
Այս նախագիծը իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Անկայունության միջ- և ներհասարակական աղբյուրները և դրանց արձագանքելու ԵՄ հնարավորությունները» (ԱՆԱԱԵՄ) ծրագրի շրջանակներում, և նպատակ է հետապնդում ուսումնասիրել անվտանգության հետ առընչվող տարբեր հարցեր՝ կովկասյան տարածաշրջանում և հարակից երկրներում: ԱՆԱԱԵՄ կոնսորցիումը բաղկացած է 8 կազմակերպություններից, որոնք գտնվում են Գերմանիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում: Կոնսորցիումը գլխավորում է Սենթ Գալլեն Համալսարանի «Եվրոպայում կառավարման և մշակույթի կենտրոն»-ը :
Հետազոտության կառուցվածքը
Հարցումն իրականացվել է անհատական հարցազրույցների միջոցով՝ ընդ որում, հարցաթերթը փորձարկվել է առնվազն երեք պատահականորեն ընտրված բնակավայրերում, ներառյալ Երևանը: Հարցվողների ընտրությունը իրականացվել է բազմաստիճան կլաստերային ընտրանքի հիման վրա, 1,067 պատահականորեն ընտրված տնային տնտեսությունների շրջանում:
Արդյունքները
- Տվյալների էլեկտրոնային շտեմարան SPSS ձևաչափով
- Վերջնական զեկույց