ՔՀԿ-ների ներգրավվածության մոդալությունը Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման մեջ
ՔՀԿ-ների ներգրավվածության մոդալությունը Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման մեջ
Ամսաթիվ՝
01-03-2018
Կարգավիճակ՝
Ավարտված
Ներգործության ոլորտ՝
Աղքատություն
Գենդեր
Քաղաքացիական մասնակցություն
Ծրագրի նկարագիրը
Ուսումնասիրության հիմնական նպատակն է գնահատել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) մասնակցության մակարդակն ու արդյունավետությունը ՀՀ կառավարության կողմից «Օրակարգ 2030»-ի իրականացման մեջ, մասնավորապես՝ 2018 թ. Բարձրաստիճան քաղաքական ֆորումի ուղղությամբ, որում Հայաստանը կամավոր կերպով մասնակցելու է գնահատմանը:
Մեթոդաբանությունը
Հետազոտությունը կազմված է հետևյալ քայլերից՝
- գրականության ուսումնասիրություն՝ նախորդ 2 տարում ԿԶՆ-ների (1-ին և 5-րդ նպատակների շեշտադրմամբ) իրականացման մեջ ՔՀԿ-ների ներգրավվածության մոդալությունը պարզելու համար
- ֆոկուս խմբային քննարկումներ ՔՀԿ այն ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների հետ, ովքեր ներգրավված են միջգերատեսչական կոմիտեի երկու՝ սոցիալական և ժողովրդավարական ենթախմբերի աշխատանքներում
- խորին հարցազրույցներ առանցքային տեղեկատուների՝ փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ
Արդյունքները
- Հարցաթերթեր՝ անգլերենով և հայերենով
- Տվյալների բազան՝ SPSS ֆորմատով