Հայաստանում մեծահասակների կրթության հետազոտություն
Հայաստանում մեծահասակների կրթության հետազոտություն
Նպատակը
Հարցումը նպաստում է մեծահասակների կրթության խթանմանը Հայաստանում:
Նախատեսվող քանակական հետազոտությունից ստացված տվյալները երկակի նշանակություն ունեն. Նախ, դա պատեհ նախաձեռնություն է՝ խթանելու Հայաստանում մեծահասակների կրթությունը՝ նպաստելով տվյալների վրա հիմնված քաղաքականության առաջարկների մշակմանը: Այսպիսով, հետազոտության արդյունքները հասցեագրեցին մեծահասակների կրթության վերաբերյալ՝ տվյալների վրա հիմնված քաղաքականության բացակայության ներկայիս խնդիրը և ընդլայնեցին մեծահասակների կրթության ոլորտի մասնագիտականացումը և քաղաքականությունների վերաբերյալ երկխոսությունը: Հետազոտության արդյունքները օգտակար կլինեն DVV International-ի՝ Հայաստանի համար նպատակների և գործունեության ռազմավարական պլանավորման առումով՝ որպես մեծահասակների կրթության և ցկյանս ուսուցման կարևոր խթանող, աջակցելով նաև ոլորտում ներգրավված տեղական դերակատարներին:
Ծրագրի արդյունքներ
- Հարցաթերթ՝ փոփոխված և հայերեն թարգմանված
- Ընտրանքի ձևավորման մեթոդաբանություն
- Դաշտային աշխատանքների պլան
- Նախաթեստի զեկույց
- Արձանագրություններ
- Հարցաթերթի ծածկագիրք
- Դաշտային աշխատանք / Հետադարձ ստուգման հաշվետվություն
- Տվյալների բազա SPSS-ում
- Վերջնական հաշվետվություն՝ տվյալների նկարագրական վերլուծությամբ, արդյունքների աղյուսակների կազմում
- Վերջնական ներկայացում