Հայաստանի բարեվարքության ծրագիր․ կոռուպցիայի հանրային ընկալումը
Հայաստանի բարեվարքության ծրագիր․ կոռուպցիայի հանրային ընկալումը
Ամսաթիվ՝
20210821 - 20260315
Կարգավիճակ՝
Ընթացիկ
Ֆինանսավորող`
USAID
ԱՄՆ ՄԶԳ
Ներգործության ոլորտ՝
Կոռուպցիա
![Հայաստանի բարեվարքության ծրագիր․ կոռուպցիայի հանրային ընկալումը](https://crrc.am/wp-content/uploads/2022/11/AIP-for-web-02-scaled-1.jpg)
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի բարեվարքության ծրագրի (ՀԲԾ) նպատակն է նվազեցնել կոռուպցիայի հնարավորությունները և ամրապնդել Հայաստանում բարելավված կառավարման և հաշվետվողականության հանրային պահանջը՝ կոռուպցիայի կանխարգելման հաստատությունների և բարեվարքության համակարգերի ամրապնդման, կոռուպցիայի կանխարգելման որոշակի իրավական-օրենսդրական միջոցների կիրարկմանն աջակցելու և կոլեկտիվ գործողության մոտեցման կիրառմանը նպաստելու միջոցով։
Ծրագրի խնդիրն է կատարել Հայաստանի բարեվարքության ծրագրի իրականացմանն առնչվող սիստեմատիկ չափումներ.
- սահմանել ելակետային արժեքներ ծրագրի նպատակների ցուցանիշների համար և հետեւել ժամանակի ընթացքում առանցքային ցուցանիշների առաջընթացին.
- հավաքել և վերլուծել տեղեկություններ (հանրային կարիքներ և հետաքրքրություններ, բնակչության վրա կոռուպցիայի դիֆերենցիալ ազդեցությունները և այլն), ինչը կօգնի ՀԲԾ/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի/Արդարադատության նախարարության անձնակազմերին նախագծել և(կամ) ձևափոխել կոռուպցիայի ոլորտի միջամտություններ․
- նպաստել տեղեկացված որոշումների կայացման գործընթացին։
ՀՌԿԿ-Հայաստանի գործողությունները
- Իրականացնել խնդրի վերաբերյալ 45 ֆոկուս խմբային քննարկում Հայաստանում
- Իրականացնել խնդրի վերաբերյալ 45 խորացված հարցազրույցներ Հայաստանում
- Իրականացնել 3 համապետական ներկայացուցչական հարցում (ելակետային, միջանկյալ, վերջնական՝ օգտագործելով միեւնույն մեթոդաբանությունը) 1500 հարցվողների շրջանում