Բնապահպանական պետական սուբվենցիաների արդյունավետության գնահատում

Բնապահպանական պետական սուբվենցիաների արդյունավետության գնահատում

Ամսաթիվ՝ 01-08-2018 - 01-09-2018
Կարգավիճակ՝ Ավարտված
Ներգործության ոլորտ՝ Շրջակա միջավայր
Բնապահպանական պետական սուբվենցիաների արդյունավետության գնահատում

Ծրագրի նկարագիրը

 
Սույն հետազոտության նպատակն է նպաստել 2004-2017 թվականների ընթացքում պետական սուբվենցիաներով իրականացված բնապահպանական միջոցառումների արդյունավետության վերաբերյալ ընթացիկ գնահատմանը: Այս գնահատումն իրականացնում է «Խազեր» բնապահպանական և մշակութային ՀԿ-ն՝ սուբվենցիա ստացած բնակավայրերում:
Հետազոտությունը կօգնի «Խազեր» ՀԿ-ին ստանալու գնահատման համապարփակ և հասցեական պատկեր՝ պետական բյուջեից հատկացված ծախսերի նպատակային օգտագործման, իրականացվող բնապահպանական ծրագրերի՝ տեղական բնակչության կարիքներին և պահանջներին  համապատասխանելու վերաբերյալ և այլն:

Մեթոդաբանությունը

Հետազոտությունը ներառում է հետևյալ գործառույթները.  կառուցվածքայնացված հարցաշարի մշակում / փորձարկում, հարցազրուցավարների վերապատրաստում՝ հարցաշարի և դաշտային աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ, տվյալների հավաքագրում Հայաստանի վեց մարզերի երեսուն թիրախ համայնքների՝ դեմ-առ-դեմ hարցմանը մասնակցող 600 անձանցից, որոնք ընտրվել են պատահական ընտրանքով,  հավաքագրված տվյալների ամփոփում:

Արդյունքները (դեռևս հանրային չեն)

  • Կառուցվածքայնացված հարցաշար` hայերենով
  • Հետազոտության արդյունքների տվյալադարան
  • Դաշտային աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն՝ hայերենով