Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր (ՀԿ Դեպո)
Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր (ՀԿ Դեպո)
Ծրագրի նպատակը
ԱՄՆ ՄԶԳ-ի զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում ՀԿ Դեպո-ն նպատակ ունի հզորացնել հասարակական կազմակերպությունների կարողությունները Հայաստանում: «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր»-ը նպաստում է քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանը՝ հզորացնելով ՀԿ-ների, որպես կարևորագույն դերակատարների, կարողությունները բարեփոխումների իրականացման և վերահսկման, ինչպես նաև տնտեսական, ժողովրդավարական, առողջապահական, սոցիալական ոլորտներում առավել արդյունավետ կառավարման և ծառայությունների որակի բարձրացման հարցում:
ՀՌԿԿ-Հայաստանը, հանդիսանալով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից (ԵՀՀ) ղեկավարվող վեց ՀԿ-ներից բաղկացած կոնսորցիումի անդամ, հիմնականում պատասխանատու է ՀԿ-ների կարիքների գնահատման հետազոտություն նախագծելու և իրականացնելու համար:
Հետազոտության արդյունքները կօգտագործվեն կոնսորցիումի անդամների կողմից ՀԿ-ների կարողությունների չափման՝ Հայաստանի պայմաններին հատուկ համապատասխանեցված գործիք մշակելու համար:
Հետազոտության կառուցվածքը
- քանակական հետազոտություն Հայաստանի ՀԿ-ների շրջանում,
- որակական հետազոտություն (ֆոկուս խմբային քննարկումներ, խորին և փորձագիտական հարցազրույցներ) հիմնական շահառուների (ներառյալ՝ ծրագրին մասնակցող ՀԿ-ների) շրջանում :
Ծրագրի իրականացման ընթացքում ՀՌԿԿ-Հայաստանը նաև փորձագիտական ծառայություններ կտրամադրի և դասընթացներ կվարի կոնսորցիումի անդամների և ծրագրում ներգրավված այլ ՀԿ-ների համար՝ հետազոտություններ նախագծելու, իրականացնելու, տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ: