ՍԻՎԻԼՆԵԹ-ի թեմատիկ հարցումներ
ՍԻՎԻԼՆԵԹ-ի թեմատիկ հարցումներ
Կարգավիճակ՝
Ավարտված
Ֆինանսավորող`
CIVILITAS Foundation
ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամ
Ներգործության ոլորտ՝
Առողջապահություն
Էներգիա
Կոնֆլիկտ
Կրթություն
Նպատակը
Բացահայտել հանրային կարծիքը՝
(i) կրթության,
(ii) առողջապահության,
(iii) էներգետիկայի ոլորտի,
(iv) Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝ ելակետային և վերջնական հետազոտությունների միջոցով։
- Նախքան հիմնական դաշտային աշխատանքին անցնելը, ՀՌԿԿ-Հայաստանի աշխատակազմը քննարկել է հարցաթերթիկ(ներ)ը Սիվիլնեթի ներկայացուցչի հետ՝ վերանայման համար:
- Հեռախոսային հարցազրույցները վարելու համար ներգրավվել են հարցազրուցավարներ: Նրանք ընտրվել են ՀՌԿԿ-Հայաստանի փորձառու և վերապատրաստված հարցազրուցավարների ցանկից: Ինչպես յուրաքանչյուր նոր նախագծի դեպքում, ընտրված հարցազրուցավարները վերապատրաստվել են հարցաշարի և դրա վարման հետ կապված բոլոր հարցերի և ասպեկտների, հետազոտության նպատակի և առանձնահատկությունների վերաբերյալ:
- Վերջնականացումից հետո հարցաշարը փորձարկվել է: Փորձնական տվյալները ներառում էին նվազագույնը 15 փորձնական հարցազրույցներ: Թեստավորման արդյունքները քննարկվել են Սիվիլնեթի հետ և նպաստել փաստաթղթի հետագա վերջնական ձևակերպմանը:
- Տվյալների հավաքագրումից հետո ՀՌԿԿ-Հայաստանը ներկայացրեց կշիռները և (ii) մշակեց բաց հարցերի կոդավորման սխեման (եթե այդպիսիք կային)։
- Տվյալների նախնական մշակումն ընթացել է մի քանի փուլով, այն է՝ մուտքագրման սխալների/վրիպակների և այլ անհամապատասխան տվյալների հայտնաբերում, տվյալների ճշգրտության հաստատում վիճակագրական մեթոդների միջոցով: