Մաքսային վարչարարության եւ ընկալումների հետազոտություն

Նպատակը

Ծրագրի նպատակն է բարձրացնել մաքսային վարչարարության արդյունավետությունը ընտրված միջամտությունների միջոցով և բարելավել կարողություններն ու վարչական ընթացակարգերը: Արդյունքները կօգտագործվեն կառավարության պաշտոնյաներին տեղեկացնելու, պետական-մասնավոր դիսկուրսի սևեռակետ ապահովելու և մաքսային ոլորտում ապագա գործունեության և ռազմավարության հիմնական տարրերի նախագծումն ուղղորդելու համար: Հարցման հիմնական հասցեատերը Պետական եկամուտների կոմիտեն է՝ Մաքսային վարչարարության զարգացման ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի համար խորհրդատվական ծառայության շրջանակներում: Նպատակի իրականացումը հիմնված կլինի հետևյալ արդյունքների վրա. 1. Մաքսային վարչարարության ուժեղացած ընթացակարգեր, 2. Արդիականացված ՏՀՏ համակարգ, 3. Ընդլայնված վերլուծական կարողություն:

Գործողություններ

Հարցման շրջանակում իրականացվել են շուրջ 600 հարցազրույցներ (հարցվածների առնվազն 30 տոկոսը կանայք են) և հինգ ֆոկուսխմբային քննարկում՝ շուրջ 55 մասնակցով:

  • Հետազոտության մեթոդաբանական գործիքների մշակում
  • Հարցաթերթիկների մշակում և փորձարկում
  • Ընտրանքի ձևավորում
  • Հարցաթերթի վերանայում և վերջնականացում
  • Հարցազրուցավարների ուսուցում դաշտային աշխատանքի համար
  • Տվյալների առաջնային մշակում, վերլուծություն և զեկույցի պատրաստում
  • Ֆոկուսխմբային քննարկումներ, կոդավորում և զեկույցի համադրում

Քաղաքական նախապատվությունները ձևավորող տարածքային կորուստների ուսումնասիրություն

Աջակցող տեխնոլոգիայի գնահատում

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.