Ծրագրի նպատակը
Ծրագրի թիրախային խմբերին` Երևանից և Հայաստանի բոլոր տասը մարզերից, հզորացնել գործիքների համապարփակ և ստանդարտ փաթեթով, որը զարգացնում է տվյալների հավաքագրման, տվյալների մշակման, ինչպես նաև տվյալների նպատակային և բազմազան օգտագործման կարողությունները:
Նախատեսված գործողություններ
— Հայաստանում և ամբողջ աշխարհում առկա տվյալահեն տեղեկատվության արագ թարմացում.
— արագ թարմացման արդյունքների հիման վրա գործողությունների ծրագրի մշակում.
— վերապատրաստվողների գրանցման բաց կոչ. թիրախային խմբերից ուսումնական խմբերի ընտրություն/ձևավորում.
— կարողությունների զարգացման դասընթացներ թիրախ խմբերի համար հետևյալ թեմաներով.
- ա. բաց տվյալներ, տվյալների մեկնաբանություն և վիզուալացում,
- բ. տվյալների արխիվացում և մշակում,
- գ. տվյալների հանրայնացում (data democratization)՝ յուրաքանչյուր թիրախային խմբի համար դիվերսիֆիկացված բովանդակությամբ.
— մասնակիցների ինքնագնահատման վերլուծություն՝ կենտրոնանալով ձեռք բերված գործիքների գործնական կիրառման վրա.
— ստացված տվյալների համախմբում, վերլուծում, առաջարկությունների մշակում և անանուն հանրայնացում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի համար.
— համատեղ ամփոփիչ ֆորումի (նեթվորքինգ միջոցառում) կազմակերպում մինչև ծրագրի ավարտը՝ արդյունքները ներկայացնելու համար: