Ապատեղեկատվության դեմ պայքարը Հայաստանում քաղաքացիական դիսկուրսի միջոցով
Ապատեղեկատվության դեմ պայքարը Հայաստանում քաղաքացիական դիսկուրսի միջոցով
Նպատակը.
Հատուկ նպատակ 1. «Կովկասյան բարոմետր» հետազոտության նոր ալիքի միջոցով բացահայտել հայաստանյան հանրության ընկալումները և մտահոգությունները քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումների վերաբերյալ, հատկապես հետպատերազմյան միջավայրում:
Հատուկ նպատակ 2. Ուսումնասիրել և հասկանալ հայաստանցի լրագրողների, գիտական շրջանակների և լայն հանրության ընկալումների տարբերությունները երկրի առջև ծառացած կարևոր քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ՝ ուշադրությունը սեւեռելով ԶԼՄ-ներում ապատեղեկատվության հարցին։
Գործողություններ
Բաղադրիչ Ա (համաձայն հատուկ բաղադրիչ #1-ի) – Կովկասյան բարոմետրի (ԿԲ) 2021 թ. համահայաստանյան հետազոտություն.
- ԿԲ հարցաշարի վերջնականացում, ընտրանքի կազմում և հարցաթերթի թարգմանություն.
- հարցաթերթի նախնական թեստավորում.
- hարցազրուցավարների վերապատրաստում, դաշտային աշխատանք.
- տվյալների առաջնային մշակում, տվյալների բազայի վերջնականացում և հրապարակում Բաց տվյալների վերլուծության (ODA) հարթակում.
- ֆորումի կազմակերպում՝ տարածելու արդյունքները և քննարկելու միտումները։
Բաղադրիչ Բ (համաձայն հատուկ բաղադրիչ #2-ի) – Պանելային քննարկումներ հայաստանցի լրագրողների, հետազոտողների և քաղաքացիների մասնակցությամբ և արդյունքների տարածում.
- տվյալների ցուցահանդես, պանելային քննարկում.
- տվյալների ցուցահանդեսի եւ պանելային քննարկումների արդյունքների հեռարձակում և տարածում.
- գնահատման զեկույցի մշակում.
- «Սուրճ տվյալների հետ» թերթիկի մշակում և տարածում: