Ներկա սոցիալ-քաղաքական զարգացումների հետազոտություն
Ներկա սոցիալ-քաղաքական զարգացումների հետազոտություն
Ծրագրի մասին
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել ժողովրդավարությանն աջակցող ինստիտուտների ջանքերին՝ խթանելու հետհեղափոխական Հայաստանի ժողովրդավարացումը նպատակային և տվյալների վրա հիմնված կարողությունների զարգացման միջոցով՝ հաշվի առնելով հանրության ընկալումները/գնահատումները:
Ծրագրի նպատակին նախատեսվում է հասնել երեք հատուկ նպատակների (ՀՆ) միջոցով.
ՀՆ #1. Քարտեզագրել ընտրողների ակնկալիքները կառավարությունից ամենահրատապ հարցերի վերաբերյալ, օրինակ՝ առողջապահական համակարգի գործառնություններ, կրթական համակարգի գործառնություններ, կառավարման օպտիմալացում և արդյունավետություն, տեղական կառավարում (համայնքի համախմբում), տնտեսական, քաղաքական, մեդիա, գենդերային խնդիրներ (թեմաներ, որոնց առաջնահերթությունները պետք է սահմանվեն փորձագետների և առցանց նախնական հետազոտական հարցման մասնակիցների կողմից), ֆոկուսխմբային քննարկումների միջոցով:
ՀՆ #2. Սովորական քաղաքացիների հետ խորացված հարցազրույցներ անցկացնել ֆոկուսխմբային քննարկման ընթացքում բարձրացված թեմաների շուրջ՝ սուբյեկտիվ/անհատական մակարդակում տվյալներ ձեռք բերելու համար:
ՀՆ #3. Իրատեսական պատկերացում/պատկեր ձեռք բերել համապետական մակարդակում սոցիալ-տնտեսական և սոցիալ-քաղաքական զարգացումների վերաբերյալ հանրության ընկալումների, մտահոգությունների և գնահատականների վերաբերյալ: