Տեղական ժողովրդավարության դպրոցի գնահատում
Տեղական ժողովրդավարության դպրոցի գնահատում
Ամսաթիվ՝
04-06-2021 - 04-01-2022
Կարգավիճակ՝
Ավարտված
Ֆինանսավորող`
Համայնքների ֆինանսիստների միավորում
Ներգործության ոլորտ՝
Ժողովրդավարություն
Կազմակերպական զարգացում
Ծրագրի նպատակն է գնահատել Տեղական ժողովրդավարության դպրոցի արդյունավետությունը։
Գործողություններ
- Կազմակերպել և անցկացնել 4-5 հարցազրույց «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի թիմերի հետ, ինչպես նաև 1-2 հարցազրույց ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների հետ և 3-4 դեմ առ դեմ հարցազրույց Տեղական ժողովրդավարության դպրոցի (ՏԺԴ) ներկայացուցիչների հետ։
- Իրականացնել ֆոկուսխմբային քննարկումներ ՏԺԴ մարզային կազմակերպությունների ներկայացուցիչների, դասընթացավարների և ՏԺԴ մոնիտորինգ իրականացնող փորձագետների հետ։
- ՏԺԴ շրջանավարտների կողմից լրացված առնվազն 300 հարցաթերթիկ։
- Անցկացնել 8-10 խորացված հարցազրույց փոքր դրամաշնորհներ ստացած շրջանավարտների, ինչպես նաև դպրոցը կիսատ թողած առնվազն 5 երիտասարդների հետ։
- Անցկացնել առնվազն 4 հարցազրույց երկրորդային շահառուների հետ։
- Տվյալների մշակում։