Անվճար իրավական աջակցության վերաբերյալ հանրային ընկալման չափում Հայաստանի 2 պիլոտային մարզերում
Անվճար իրավական աջակցության վերաբերյալ հանրային ընկալման չափում Հայաստանի 2 պիլոտային մարզերում
Ամսաթիվ՝
15-10-2022 - 31-05-2023
Կարգավիճակ՝
Ընթացիկ
Ֆինանսավորող`
UNDP Armenia
ՄԱԶԾ
Ներգործության ոլորտ՝
Արդարադատություն
Ծրագրի նկարագրությունը
Սույն առաջադրանքի ընդհանուր նպատակն է իրականացնել հարցում՝ նպատակ ունենալով չափել հանրային ընկալումը և հասկանալ բացահայտված թիրախային խմբերի փորձը անվճար իրավաբանական օգնության մեխանիզմների վերաբերյալ, որոշել առկա մեխանիզմների առավելությունները, բացահայտել արդարադատության մատչելիության եւ անվճար իրավաբանական օգնության դիմելու հետ կապված խնդիրները, ինչպես նաև առաջարկություններ անել՝ հիմնվելով կատարված վերլուծության վրա՝ անվճար իրավաբանական օգնության մեխանիզմների վերաբերյալ օրենսդրության և գործելակերպերի բարելավման նպատակով։
Հատուկ նպատակներ
- Չափել անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար դիմելու հարցում իրազեկվածությունը և համապատասխան օրենսդրական կարգավորումների իմացությունը, ինչպես նաև բացահայտված թիրախային խմբերի ընկալումը անվճար իրավաբանական օգնության մեխանիզմների վերաբերյալ։
- Որոշել առկա անվճար իրավաբանական օգնության մեխանիզմների առավելությունները:
- Բացահայտել արդարադատության մատչելիության և անվճար իրավաբանական օգնության դիմելու, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնություն ստանալու գործընթացի հետ կապված խնդիրները և դրա արդյունավետությունը՝ ցույց տալով բացահայտված խնդրի և գործող կոնկրետ կարգավորման կամ պրակտիկայի միջև ուղղակի պատճառահետևանքային կապը:
- Ցույց տալ անվճար իրավաբանական օգնության մեխանիզմների թերությունների կենսական ազդեցությունը։
- Անվճար իրավաբանական օգնության մեխանիզմների վերաբերյալ օրենսդրության և գործելակերպերի բարելավման նպատակով կատարված վերլուծությունների հիման վրա առաջարկություններ անել։