Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում
Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում
Ամսաթիվ՝
01-10-2018 - 01-10-2019
Կարգավիճակ՝
Ավարտված
Ներգործության ոլորտ՝
Երիտասարդություն
Կարողությունների զարգացում
Ծրագրի նկարագիրը
Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների քաղաքացիական ակտիվությանն ու բարօրությանը՝ ձևավորելով և խթանելով երիտասարդներին ուղղված աշխատանքային և մասնակցային նորարարական մոտեցումներ:
Հատուկ նպատակներն են.
- Երիտասարդների համար առավել հասանելի դարձնել նախատեսված ծառայություններից օգտվելը՝ Գյումրիում «Բաց երիտասարդական աշխատանք» մեթոդաբանությամբ /ԲԵԱ/ հիմնված և գործող կենտրոնի միջոցով նվազագույնը 600 մարգինալացված երիտասարդների մատուցելով անվճար բազմապրոֆիլային ծառայություններ:
- Բարձրացնել Գյումրու պետական և ոչ-պետական կառույցների ներկայացուցիչների՝ երիտասարդներին տրամադրվող աշխատանքային ծառայությունների որակը` երիտասարդների աշխատանքին առնչվող և դրան հարակից ոլորտներում ներգրավված 200 մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների միջոցով:
- Աջակցել Հայաստանում «Բաց երիտասարդական աշխատանք»-ի ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական և ազգային մակարդակներում առկա փորձի ու քաղաքականության գնահատման միջոցով:
Սույն ծրագրում ՀՌԿԿ-Հայաստանը համագործակցում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ, որը հանդիսանում է առաջնորդող գործընկերը:
Մեթոդաբանությունը
Գյումրիում «Բաց երիտասարդական աշխատանք» կենտրոնի ստեղծման և գործարկման միջոցով, որպես սոցիալական աշխատանքի մի ձև, սույն ծրագրով Հայաստանում կփորձարկվի «Բաց երիտասարդական աշխատանք» մոտեցումը՝ այն ավելի մեծ ծավալով հետագայում զարգացնելու մտադրությամբ: Կենտրոնը երիտասարդներին կառաջարկի բազմապիսի ծառայություններ, միաժամանակ և, կիրականացնի կարողությունների զարգացման, մշտադիտարկման ու գնահատման, ինչպես նաև շահերի պաշտպանության գործունեություն՝ համապատասխան շահագրգիռ կողմերի/դերակատարների համար:
ՀՌԿԿ-Հայաստանը, վերոնշյալ շրջանակում, կներգրավվի հետևյալ գործառույթներում. թեմատիկ կարողությունների զարգացման դասընթացներ և սեմինարներ երիտասարդների աշխատանքային հարցերով զբաղվող պետական և ոչ-պետական կառույցների ներկայացուցիչների համար, «Յոթնօրյա դպրոց»-ի կազմակերպում երիտասարդների աշխատանքային հարցերն ուսումնասիրող հետազոտողների և գործող մասնագետների համար, մշտադիտարկման և գնահատման միասնականացված համակարգի միջոցով տվյալների հավաքագրման գործընթացի վերահսկողություն/մասնագիտական ուղղորդում/խորհրդատվություն, ԲԵԱ-ի՝ եվրոպական մոդելների վերաբերյալ կատարված հետազոտությունների ուսումնասիրություն, Գյումրիում հիմնված ԲԵԱ կենտրոնի գործունեության ազդեցության ուսումնասիրություն, թեմատիկ ֆորում՝ շահագրգիռ/թիրախային խմբերի 40 ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես նաև կմշակվի «Ապացույցների վրա հիմնված ԲԵԱ քաղաքականության առաջարկություններ»-ի փաթեթ, որը կներկայացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Գյումրու քաղաքապետարանին և շահագրգիռ այլ կողմերի:
Արդյունքները (դեռևս հանրային չեն)
- Առկա հետազոտական տվյալների ուսումնասիրության արդյունքների վերջնական փաստաթուղթ
- Տեղական համատեքստին հարմարեցված երիտասարդական կենտրոնի գործունեության մոդել
- Ապացույցների վրա հիմնված ԲԵԱ քաղաքականության առաջարկությունների փաթեթ
- Նախա-, միջանկյալ և հետ-գնահատման հարցաշարեր
- Տվյալների հավաքագրման և մշտադիտարկման միասնականացված համակարգ
- Ազդեցության գնահատման զեկույց