Հանրային կարծիքի նախընտրական հարցում
Հանրային կարծիքի նախընտրական հարցում
Ամսաթիվ՝
01-06-2021 - 18-06-2021
Կարգավիճակ՝
Ավարտված
Ֆինանսավորող`
Management Systems International
Ներգործության ոլորտ՝
Քաղաքականություն
Նպատակը
Կատարել ներկայացուցչական CATI հարցում Հայաստանի քաղաքացիների շրջանում՝ նախընտրական շրջանում նրանց վերաբերմունքն ու ընկալումները ավելի լավ հասկանալու համար: Այս տվյալները կօգտագործվեն Հայաստանում Management Systems International-ի աշխատանքն ու ներգրավվածությունը ուղղորդելու նպատակով: Մասնավորապես, կբացահայտվեն հանրային ընկալումները երկրում նախընտրական քաղաքական իրավիճակի, քաղաքական մասնակցության, անվտանգության և արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ։
Գործողություններ
- Անցկացնել 700 հարցազրույց Հայաստանի ողջ տարածքում (տվյալների հավաքագրում ազգային մակարդակով)՝ դետալների նկատմամբ բացառիկ ուշադրությամբ՝ հավաստի տվյալների ստացումն ապահովելու համար
- Կազմել մեթոդաբանության ամփոփագիր (ներառյալ սխալի սահմանը) և արդյունքների ամփոփագիր
- Մշակել, թեստավորել և վերջնականացնել CATI հարցաշարը
- Հավաքագրել և վերապատրաստել հարցազրուցավարների
- Վերջնականացնել ընտրանքը և մշակել դաշտային աշխատանքի պլանը
- Իրականացնել դաշտային աշխատանքը պլանշետի և CATI տեխնիկայի միջոցով
- Կազմել տվյալների հավաքագրման հաշվետվություն
- Արխիվացնել, մշակել, կշռել և կոդավորել հարցազրույցների տվյալները
- Կատարել ստացված տվյալների նախնական վերլուծություն` պատրաստելու վերլուծական գծապատկերներ և աղյուսակներ