Հասարակական կարծիքը երկրի համար գերակա ոլորտների վերաբերյալ

Հասարակական կարծիքը երկրի համար գերակա ոլորտների վերաբերյալ

Ամսաթիվ՝ 01-03-2022 - 30-11-2023
Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` USAID through NDI ԱՄՆՄԶԳ՝ NDI-ի միջոցով
Ներգործության ոլորտ՝ Democracy Ժողովրդավարություն
Հասարակական կարծիքը երկրի համար գերակա ոլորտների վերաբերյալ
Նպատակ

Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել ժողովրդավարությանն աջակցող ինստիտուտների՝ հետպատերազմյան Հայաստանի ժողովրդավարացումն առաջ մղելու ջանքերը՝ նպատակային և տվյալների վրա հիմնված կարողությունների զարգացման միջոցով՝ հաշվի առնելով ընտրողների լայն զանգվածների ընկալումները/գնահատումները:

Ծրագրի ընդհանուր նպատակին նախատեսվում է հասնել երեք հատուկ նպատակների (ՀՆ) միջոցով, մասնավորապես.

ՀՆ #1. Քարտեզագրել ընտրողների ակնկալիքները կառավարությունից ամենահրատապ հարցերի վերաբերյալ, օրինակ՝ առողջապահական համակարգի գործառնություններ, կրթական համակարգի գործառնություններ, կառավարության օպտիմալացում և արդյունավետություն, տեղական կառավարում (համայնքների խոշորացում), տնտեսական, քաղաքական, մեդիա, գենդերային խնդիրներ (թեմաներ, որոնց պետք է առաջնահերթություն տրվի փորձագետների կողմից և հիմնված լինեն տվյալների երկրորդային վերլուծության վրա)՝ ֆոկուսխմբային քննարկումների միջոցով:

SO #2. Շարունակել հայաստանյան հետազոտական կազմակերպությունների մասնագիտական համայքնի կառուցումը:

SO#3. Իրականացնել համապետական ներկայացուցչական հարցում:

Գործողություններ

Ա. Հետազոտության մեթոդաբանական գործիքների մշակում

Բ. Ընթացիկ փաստաթղթային հետազոտություն, ներառյալ տվյալների երկրորդային վերլուծություն

Գ. Ֆոկուսխմբային քննարկումներ (հինգ փուլով. յուրաքանչյուրում 9 ՖԽՔ, ինչպես նաև երեք առցանց թեմատիկ ՖԽՔ և երկու ՖԽՔ՝ հեռուստաբանավեճերից առաջ և հետո, որոնք կկազմակերպի NDI-ը)

Դ. Համապետական ներկայացուցչական հարցում

Ե. Կլոր սեղան/վավերացման քննարկում և հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ՝ ըստ անհրաժեշտության

Ե. Մասնագիտական համայնքի զարգացում հետևյալ միջոցներով.

Մտագրոհների և փոդքաստների շարք.

Ֆորում՝ ուղղված հայաստանյան հետազոտական համայնքի շրջանում գործընկերների կողմից վերանայման (peer-review) և գործընկերներից սովորելու (peer-learning) պրակտիկան։

 

«Բաց հարց» փոդքասթ


Հրապարակումներ