Ծրագրի մասին
Հետազոտությունը նպատակ ունի իրականացնել ներկայացուցչական CATI հարցում Հայաստանի քաղաքացիների շրջանում՝ ավելի լավ հասկանալու նրանց վերաբերմունքն ու ընկալումներն այս բարդ ժամանակաշրջանում: Այս տվյալները հիմք կդառնան Management Systems International-ի (Tetra Tech-ի ընկերություն) եւ ոչ միայն՝ Հայաստանի ներկա իրավիճակի վերաբերյալ աշխատանքի և ներգրավվածության համար: Մասնավորապես, կբացահայտվեն հանրային ընկալումները հակամարտության և խաղաղ համաձայնության արդյունքների, պետական կառույցների նկատմամբ վստահության մակարդակի, գործող իշխանության նկատմամբ հանրային վերաբերմունքի, միջազգային դերակատարների ներգրավվածության վերաբերյալ։
Մեթոդաբանություն
Կովկասյան բարոմետրի 2019-2020 թթ. տվյալների համաձայն՝ տնային տնտեսությունների 97%-ը նշել է բջջային հեռախոս ունենալու մասին, և միայն 38%-ն է նշել, որ ունի ֆիքսված հեռախոսակապ: Հետևաբար, ՀՌԿԿ-Հայաստանն առաջարկել է ընտրանքը կազմել բջջային համարների՝ պատահականության հիմունքով ձևավորված ցանկի վրա հիմնված մոտեցմամբ:
Ներկայացուցչական ընտրանքում ներառված էր 600 չափահաս (18 տ. և բարձր) բնակիչ (հարցման երկրորդ ալիքի ժամանակ՝ 1100):