Կրոնական և քաղաքական համոզմունքների հետազոտություն
Կրոնական և քաղաքական համոզմունքների հետազոտություն
Ամսաթիվ՝
01-09-2021 - 29-10-2021
Կարգավիճակ՝
Ավարտված
Ֆինանսավորող`
US Department of State through CRRC-Georgia
Ներգործության ոլորտ՝
Կրոն
Քաղաքականություն
Նպատակը
Ծրագիրը նպատակ ունի ստանալ հանրային կարծիքի տվյալներ ողջ Հայաստանում ներկայացուցչական CATI հետազոտության միջոցով՝ հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն ստանալու հետևյալի վերաբերյալ.
ա) աշխարհաքաղաքական ընկալումներ,
(բ) կրոնական գործելակերպեր,
(գ) բարոյական արժեքներ,
(դ) ներքին քաղաքականություններ:
Գործողություններ
- Ընտրանքի կազմում (18 տարեկանից բարձր տարիքի՝ բջջային հեռախոսից օգտվող 1000 բնակչից բաղկացած՝ ողջ Հայաստանում ներկայացուցչական ընտրանք ձեռք բերված CATI-ի միջոցով)
- Հարցվողների ընտրություն և հետզանգեր
- Հարցաթերթի մշակում
- Նախնական փորձարկում
- Դաշտային աշխատանք
- Տվյալների մշակում