Հետազոտահեն լրատվամիջոցները նոր Հայաստանում (ReDriM)
Հետազոտահեն լրատվամիջոցները նոր Հայաստանում (ReDriM)
Կարգավիճակ՝
Ավարտված
Ֆինանսավորող`
Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ (NED)
Ներգործության ոլորտ՝
Մեդիա
Ծրագրի նպատակը
Հետազոտահեն լրատվամիջոցները նոր Հայաստանում (ReDriM) ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի վերափոխման գործընթացին՝ մատչելի դարձնելով սոցիալական, տնտեսական և քաղաքական գործընթացների վերաբերյալ որակյալ տվյալներ և ներգրավելով լրագրողներին դրանց օգտագործման, վերլուծության և տարածման մեջ: Այն տասը ամիս տևողությամբ ծրագիր է, որը մշակվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի համար:
Ծրագրի հատուկ նպատակները
- Նոր Հայաստանի հանրության ընկալումների, մտահոգությունների և գնահատականների վերաբերյալ իրատեսական պատկերացում/պատկերը հասանելի դարձնել «Կովկասյան բարոմետր» (ԿԲ) հետազոտության միջոցով՝ միաժամանակ փորձելով ավելի հստակ պատկերացում կազմել Արցախում մարդկանց վերաբերմունքի մասին՝ Կովկասյան բարոմետրի փորձնական հետազոտության միջոցով։
- Հզորացնել լրագրողներին Հայաստանում և Արցախում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հետաքննող լրատվամիջոցներին, քննադատական, վերլուծական և վերահսկող լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ նրանց փոխանցելով հետազոտական հմտություններ և գիտելիքներ՝ այդպիսով հնարավորություն տալով նրանց նպատակային օգտագործել հետազոտության արդյունքները և բաց տվյալները՝ արդյունքների/ընկալումների վրա հիմնված տեղեկատվությունը լայն հանրությանը ներկայացնելու համար:
Հետազոտության դիզայն
ԿԲ-ի 2019 թվականի ալիքի գործողությունները ներառում էին հարցաշարի թարմացում, բնակչության ընտրանքի ձևավորում, հարցազրուցավարների վերապատրաստում, հարցման դաշտային աշխատանքներ/տվյալների մշակում և հետազոտության արդյունքների տարածում գրավոր արդյունքների և ֆորումի միջոցով: