Օտար լեզուների իմացության ուսումնասիրություն Հայաստանում
Օտար լեզուների իմացության ուսումնասիրություն Հայաստանում
Կարգավիճակ՝
Ավարտված
Ներգործության ոլորտ՝
Լեզու
Ծրագրի նկարագիրը.
Սույն ծրագրի նպատակն է հետազոտություն կատարել Հայաստանում մեկ կամ ավել օտար լեզուներով խոսող մարդկանց թվաքանակի և նրանց՝ այդ լեզուների իմացության մակարդակի վերաբերյալ: Օտար լեզուների ցանկը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ լեզուներով. անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, արաբերեն, պարսկերեն, եբրայերեն, ճապոներեն, հունարեն:
Մեթոդաբանությունը.
Ուսումնասիրությունն ունի հետևյալ հիմնական բաղադրիչները.
- առկա հետազոտական տվյալների ուսումնասիրություն՝ ներառյալ տվյալների երկրորդային վերլուծությունը,
- առցանց հետազոտություն՝ սոցիալական ցանցերի միջոցով,
- հարցազրույց փորձագետների հետ,
- կլոր սեղան քննարկում:
Արդյունքները.
- Հետազոտական գործիքակազմ
- Վերլուծական զեկույց