Նպատակը
Ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի Սյունիքի մարզի երիտասարդներին՝ զարգացնելով նրանց հիմնական հետազոտական հմտությունները, խթանելով նրանց քաղաքացիական իրավունքները և մասնակցությունը, ինչպես նաև աջակցելով նրանց՝ իրականացնելու համայնքային զարգացման նախաձեռնություններ և բացահայտելու իրենց մասնագիտական զարգացման ներուժը:
Գործողություններ
- Կազմակերպել երկու ճամբար (քառօրյա ճամբար և երկօրյա ճամբար)՝ զարգացնելու Հայաստանի Սյունիքի մարզից 20 երիտասարդների «փափուկ» հմտությունները և խթանելու քաղաքացիական ներգրավվածությունը:
- Ապահովել մենթորություն երկու ճամբարների միջև ընկած ժամանակահատվածում` աջակցելու շահառուներին՝ գաղափարներ մշակելու և համայնքային զարգացման նախագծեր նախաձեռնելու գործում: