Բացահայտելով միգրացիան Կովկասում. գնահատելով գիտելիքը՝ գործելու համար
Բացահայտելով միգրացիան Կովկասում. գնահատելով գիտելիքը՝ գործելու համար
Այս ծրագիրն ուղղված է Հայաստանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում միգրացիայի վերաբերյալ տվյալների հավաքագրման հետ կապված խնդիրների որոշարկմանն ու հասցեագրմանը՝ նպաստելու, որ համապատասխան պետական հաստատությունները եւ միջազգային կազմակերպությունները միգրացիայի հետ կապված հարցերում տեղեկացված ծրագրեր և արձագանք իրականացնենւ, ինչպես նաեւ աջակցելու միգրանտներին եւ նրանց ընտանիքներին։
Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության աջակցությամբ։
Ծրագրի նպատակը. Բարելավել միգրացիայի հետ կապված տվյալերի և հետազոտությունների ճշգրտությունն ու վստահելիությունը Հայաստանում եւ տարածաշրջանում:
Արդյունք 1. Հարավային Կովկասում միգրացիայի ոլորտի փորձագետների միջեւ համագործակցության եւ գիտելիքի ընդլայնում
Արդյունք 2. Հայաստանի միգրացիայի հետ առնչվող հաստատությունների հետազոտական եւ տվյալների հավաքագրման մեթոդների բարելավում
Միջանկյալ արդյունք 1. Զեկույց, որն ուրվագծում է Հայաստանում եւ տարածաշրջանում միգրացիայի վերաբերյալ հետազոտական տվյալների հավաքագրման հետ կապված խնդիրները եւ ներկայացնում միջազգյին լավագույն փորձը [Գործողություն 1]։
Միջանկյալ արդյունք 2. Միգրացիայի վերաբերյալ գիտելիքի փոխանակման տարածաշրջանային առցանց համաժողով [Գործողություն 2]։
Միջանկյալ արդյունք 3. Հայաստանի՝ միգրացիային առնչվող հաստատությունների ալյանս [Գործողություն 3]։
Միջանկյալ արդյունք 4. Միգրացիայի վերաբերյալ հետազոտությունների իրականացման կարողությունների զարգացման ծրագիր եւ առնչվող ուսումնական նյութեր [Գործողություն 4]։
Միջանկյալ արդյունք 5. Մեկ գործողությունների ծրագիր միգրացիայի ոլորտի հայաստանյան հաստատությունների համար՝ ապահովելու հետազոտությունների եւ տվյալների հավաքագրման ամրապնդված, հետեւողական եւ համադրելի մեթոդներ բոլոր հաստատություններում [Գործողություն 4]։