Հայաստանում կանանց ձեռներեցության հետազոտություն

Հայաստանում կանանց ձեռներեցության հետազոտություն

Ամսաթիվ՝ 01-12-2019 - 01-08-2020
Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` IFC
Ներգործության ոլորտ՝ Գենդեր Տնտեսություն
Հայաստանում կանանց ձեռներեցության հետազոտություն

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է նպաստել կին ձեռներեցների տնտեսական արդյունքների բարելավմանը` զարգացնելով բիզնես կարողությունները և բիզնես ցանցերի հասանելիությունը:

Ծրագիրն ուղղված է կին ձեռներեցների և միջնորդների կարողությունների զարգացմանը հետևյալ գործողությունների միջոցով.

· այն սահմանափակումների բացահայտում, որոնց հանդիպում են կանանց պատկանող ընկերությունները.

· կին ձեռներեցների, ներառյալ սկսնակ և ՓՄՁ-ների կարողությունների զարգացում.

· աջակցություն տեղական բիզնես միջնորդների կարողությունների զարգացմանը՝ կին ձեռներեցներին օժանդակ ծառայություններ մատուցելու համար:

Ծրագրի ակնկալվող արդյունքները ներառում են կին ձեռներեցների և ՓՄՁ-ների եկամուտների ավելացումը, կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների լրացուցիչ ֆինանսավորումը և երկու միջնորդների կարողությունների զարգացումը՝ կանանց ձեռներեցությանն աջակցող ծրագրեր իրականացնելու համար։

Մեթոդաբանություն

Փուլ 1. Որակական ֆոկուսխմբային քննարկումներ և հարցազրույցներ

Փուլ 2. Քանակական համապետական հարցում