Արժեքների համաշխարհային հետազոտություն Հայաստանում

Արժեքների համաշխարհային հետազոտություն Հայաստանում

Ամսաթիվ՝ 01-09-2011 - 01-01-2012
Կարգավիճակ՝ Ավարտված
Ներգործության ոլորտ՝ Մշակույթ և արժեքներ
Արժեքների համաշխարհային հետազոտություն Հայաստանում

Նախագծի նկարագիրը

ՀՌԿԿ-Հայաստանը արժեքների համաշխարհային հետազոտության (ԱՀՀ) շրջանակներում 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբերին իրականացրել է տվյալների հավաքագրում: Հետազոտության արդյունքները հնարավորություն են ընձեռում հասարակագետ հետազոտողներին և հանրային քաղաքականություն մշակողներին առավել հանգամանորեն ծանոթանալու հայաստանաբնակների արժեհամակարգին և դիրքորոշումներին, դրանք պայմանավորող գործոններին, ինչպես նաև համեմատություններ իրականացնելու աշխարհի բազմաթիվ այլ երկրների հասարակությունների համապատասխան բաղադրիչների հետ: 

Հետազոտության կառուցվածքը

Հարցումն իրականացվել է 1100 հայաստանաբնակ չափահասների շրջանում` մի շարք հիմնահարցերի վերաբերյալ նրանց արժեքները չափող ստանդարտացված հարցաթերթով: Հարցաթերթն ընդգրկում է շուրջ 250` հարցվածների տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքին վերաբերող հարց: ԱՀՀ-Հայաստան 2011 ծրագրի իրականացումը հնարավոր է դարձնում տվյալների համետատությունը նախորդ անգամ (1997թ.) անցկացված հետազոտության տվյալների հետ, հայաստանյան զարգացումները համադրելով աշխարհի այլ երկրներում զարգացումների հետ (համաշխարհային արժեքների հետազոտության վերջին` վեցերորդ ալիքն ընդգրկել է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը ներկայացնող 97 երկիր):

Տվյալներ