Երիտասարդների ընկալումները Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության վերաբերյալ

Ծրագրի նկարագրություն

Այս հետազոտությունը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են երիտասարդ կանայք և տղամարդիկ (18-29 տարեկան) զգում եւ գործում առկա հանգամանքներում, ինչպես են նրանք սահմանում և տեսնում անվտանգության, ապահովության, բռնության, հակամարտությունների, հաշտեցման և խաղաղության խնդիրները, և ինչ տեսակետներ, ձգտումներ և առաջնահերթություններ ունեն ապագայի համար:

Մասնավորապես, հետազոտությունն անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են երիտասարդերի՝

— վերաբերմունքը եւ փորձառությանը քաղաքացիական եւ քաղաքական մասնակցության հարցում,

— սոցիալական կապիտալի եւ քաղաքական գործունակության ընկալումները,

— ժողովրդավարական մասնակցությունը եւ ինստիտուցիոնալ վստահությունը,

— վերաբերմունքը խաղաղաշինական գործընթացներին եւ խաղաղաշինությանը մասնակցությանը,

— սոցիալական փոխազդեցոթյունները, հանդուրժողականությունը/միջմշակութային եւ միջկրոնական փոխհարաբերությունները,

— հակամարտության եւ անվտանգության հետ կապված մտահոգություները,

— տեղեկցվածությունը հակամարտության տարածաշրջանների մասին,

— գիտելիքների մակարդակը հարեւան երկրների մասին, տարածաշրջանի ժողովուրդների/երկրների եւ տարածաշրջանի՝ որպես ամբողջություն ընկալումը,

— ժողովրդագրական եւ միգրացիայի վերաբերյալ տվյալները։

Հետազոտությունը համադրում է քանակական հետազոտություն 1500 երիտասարդների շրջանում եւ որակական վերլուծություն 3 ֆոկուսխմբային քննարկման արդյունքներով։

Քաղաքական նախապատվությունները ձևավորող տարածքային կորուստների ուսումնասիրություն

Աջակցող տեխնոլոգիայի գնահատում