Երիտասարդների ընկալումները Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության վերաբերյալ

Երիտասարդների ընկալումները Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության վերաբերյալ

Ամսաթիվ՝ 01-11-2022 - 28-02-2023
Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` UNDP through CRRC-Georgia ՄԱԶԾ՝ ՀՌԿԿ-Վրաստանի միջոցով
Ներգործության ոլորտ՝ Peace Անվտանգություն Խաղաղություն

Ծրագրի նկարագրություն

Այս հետազոտությունը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են երիտասարդ կանայք և տղամարդիկ (18-29 տարեկան) զգում եւ գործում առկա հանգամանքներում, ինչպես են նրանք սահմանում և տեսնում անվտանգության, ապահովության, բռնության, հակամարտությունների, հաշտեցման և խաղաղության խնդիրները, և ինչ տեսակետներ, ձգտումներ և առաջնահերթություններ ունեն ապագայի համար:

Մասնավորապես, հետազոտությունն անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են երիտասարդերի՝

– վերաբերմունքը եւ փորձառությանը քաղաքացիական եւ քաղաքական մասնակցության հարցում,

– սոցիալական կապիտալի եւ քաղաքական գործունակության ընկալումները,

– ժողովրդավարական մասնակցությունը եւ ինստիտուցիոնալ վստահությունը,

– վերաբերմունքը խաղաղաշինական գործընթացներին եւ խաղաղաշինությանը մասնակցությանը,

– սոցիալական փոխազդեցոթյունները, հանդուրժողականությունը/միջմշակութային եւ միջկրոնական փոխհարաբերությունները,

– հակամարտության եւ անվտանգության հետ կապված մտահոգություները,

– տեղեկցվածությունը հակամարտության տարածաշրջանների մասին,

– գիտելիքների մակարդակը հարեւան երկրների մասին, տարածաշրջանի ժողովուրդների/երկրների եւ տարածաշրջանի՝ որպես ամբողջություն ընկալումը,

– ժողովրդագրական եւ միգրացիայի վերաբերյալ տվյալները։

Հետազոտությունը համադրում է քանակական հետազոտություն 1500 երիտասարդների շրջանում եւ որակական վերլուծություն 3 ֆոկուսխմբային քննարկման արդյունքներով։