Ուսումնասիրությունը ցույց է տալիս մեդիա սպառման առանձնահատկությունները, որոնք են հայաստանյան հասարակության հասանելի լրատվամիջոցները՝ զանգվածային, սոցիալական, նոր մեդիա: Ընդհանուր առմամբ, հետազոտության նպատակն է բացահայտել մեդիա ոլորտի սպառման նախապատվությունները և լրատվամիջոցների օգտագործման մակարդակները հանրության շրջանում:
Մեթոդաբանությունը
Հետազոտությունն իրականացվում է բացատրական փուլային խառը մեթոդներով: Այն ենթադրում է.
- նախկինում արված նմանատիպ հետազոտությունների արդյունքների ուսումնասիրում,
- քանակական հարցաթերթային հետազոտություն,
- որակական հետազոտություն – խորացված հարցազրույցներ թիրախային խմբերի
- ներկայացուցիչների հետ, լրատվամիջոցների որակական ասպեկտների վերլուծություն,
- վերլուծություն, թե ինչպես են որակական տվյալները բացատրում քանակական արդյունքները:
Արդյունքները
- Նախնական զեկույց
- Դաշտային աշխատանքների զեկույց
- Զեկույցի նախագիծ
- Վերջնական զեկույց
- Որակական և քանակական հետազոտական գործիքակազմ