Տեղական ժողովրդավարության դպրոցի գնահատող հետազոտություն
Տեղական ժողովրդավարության դպրոցի գնահատող հետազոտություն
Ամսաթիվ՝
04-01-2021
Այս գնահատումը նպատակ ունի հասկանալ՝ որքանով է Տեղական ժողովրդավարության դպրոցի ծրագիրը հասել
սահմանված նպատակին, լուծել նախանշված խնդիրները և ապահովել ակնկալվող արդյունքները։
Մասնավորապես՝ գնահատման խնդիրներն են՝
1. դուրս բերել՝ ինչ արդյունքներ է ապահովել ծրագիրը, և որքանով են դրանք կայուն.
2. հասկանալ՝ որքանով են ծրագրի նախատեսված գործողություններում կատարված փոփոխությունները թույլ տվել հասնել սահմանված
նպատակներին և ապահովել ակնկալվող արդյունքները.
3. վեր հանել ծրագրի իրականացման արդյունքում քաղված դասերը.
4. դուրս բերել ՏԺԴ-ի գործունեության բարելավման հնարավոր ուղիները։
Հետազոտությունն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստանի կողմից՝ Համայնքների ֆինանսիստների միավորման պատվերով։