44-օրյա պատերազմի արդյունքում Արցախից տեղահանվածների կենսափորձը
44-օրյա պատերազմի արդյունքում Արցախից տեղահանվածների կենսափորձը
Publisher:
CRRC in Armenia
Սույն զեկույցը ներկայացնում է Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տեղահանված արցախաբնակների կենսափորձի ուսումնասիրության արդյունքները։ Հետազոտությունը նպատակ է ունեցել ուսումնասիրել պատերազմի արդյունքում տեղահանված արցախաբնակների կենսափորձը, որում կենտրոնական են եղել վերջիններիս տեղահանման եւ Արցախ վերադարձի գործընթացները։
Այդ նպատակի շրջանակներում կարեւորվել են արցախաբնակների տեղահանման եւ ՀՀ-ում պատերազմի ընթացքում հաստատման գործընթացները, որոնց համատեքստում վեր են հանվել պատերազմից հետո ՀՀ-ում հաստատվելու կամ Արցախ վերադարձի դրդապատճառները։
Հետազոտությունն իրականացվել է «Ապատեղեկատվության դեմ պայքարը Հայաստանում քաղաքացիական դիսկուրսի միջոցով» ծրագրի շրջանակում՝ Ժողովրդավարության աջակցման միջազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ։