Համայնքային բազմաչափ աղքատությունը Հայաստանում. Շիրակ, Լոռի Տավուշ
Համայնքային բազմաչափ աղքատությունը Հայաստանում. Շիրակ, Լոռի Տավուշ
Սույն զեկույցը կազմվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի կողմից՝ առաջնային տվյալների հավաքագրմամբ իրականացված հետազոտության և վերլուծության հիման վրա։ Հետազոտությունն ուսումնասիրում է համայնքային մակարդակում բազմաչափ աղքատությունն ու COVID-19-ի նկատմամբ խոցելիությունը Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Լոռիում, Շիրակում և Տավուշում, որոնք, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, համարվում եմ երկրի ամենաաղքատ մարզերը (Armstat 2020)։ Հետազոտությունն իրականացվել է տնային տնտեսությունների հարցման միջոցով՝ ներառելով շուրջ 2400 հարցվողի։ Արդյունքում չափվել է համայնքների բնակիչների վրա ազդող բազմաչափ աղքատության հաճախականությունը և ինտենսիվությունը։ Չափումն իրականացվել է Օքսֆորդի աղքատության և մարդկային զարգացման նախաձեռնության (ՕԱՄԶՆ) շրջանակներում Սաբինա Ալքայրի և Ջեյմս Ֆոսթերի կողմից իրականացված աշխատանքի հիման վրա, որը ներկայացնում է բազմաչափ աղքատության ինդեքսի կազմման մեթոդաբանություն (Santos and Alkire, 2011).
«Համայնքային բազմաչափ աղքատությունը Հայաստանում» հետազոտությունն իրականացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում։